040.0404.14.05.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2001 թվականի N 404
քաղ. Երևան
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ` ՊԵՏԱԿԱՆ մարմիններԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.04.22 N 544-Ն)
«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական մարմինների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը (կցվում է):
(նախաբանը փոփ. 22.04.22 N 544-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 14-ի N 404 որոշմամբ
Կ Ա Ր Գ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ` ՊԵՏԱԿԱՆ մարմիններԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
(վերնագիրը փոփ. 22.04.22 N 544-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են պետական մարմինների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները (այսուհետև` հանրակացարանային բնակելի տարածքներ) դրանցում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 22.04.22 N 544-Ն)
2. Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:
3. Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են տվյալ հանրակացարանը տնօրինող վերադաս կառավարման մարմին` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Դիմումին կից ներկայացվում են իրավասու մարմինների կողմից տրված` անձի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը և զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքում անձի 3 տարվանից ավելի բնակվելու փաստը հաստատող տեղեկանքներ:
Վերադաս կառավարման մարմինը դիմումները և նշված տեղեկանքներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման մասին միջնորդությունները (նշված տեղեկանքների հետ միասին) անվանական կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե:
(3-րդ կետը փոփ. 22.04.22 N 544-Ն)
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն նշված նյութերը քննարկելուց հետո 15-օրյա ժամկետում դրանք սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` համաձայնեցման:
(4-րդ կետը փոփ. 22.04.22 N 544-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` մարզերում` մարզպետների, Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` կնքելով նվիրատվության պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:
(5-րդ կետը փոփ. 07.05.09 N 487-Ն, լրաց., փոփ. 19.11.09 N 1370-Ն, փոփ. 24.05.12 N 639-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 19.11.09 N 1370-Ն)
(հավելվածը փոփ. 07.05.09 N 487-Ն, լրաց., փոփ. 19.11.09 N 1370-Ն, փոփ. 24.05.12 N 639-Ն, 22.04.22 N 544-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.12.2024, N 2037-Ն | --------- | |
22.04.2022, N 544-Ն | 23.04.2022, N 404 | |
24.05.2012, N 639-Ն | 07.06.2012, N 404 | |
19.11.2009, N 1370-Ն | 17.12.2010, N 404 | |
07.05.2009, N 487-Ն | 30.05.2009, N 404 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|