Գլխավոր տեղեկություն
Համար
N 704-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2022 թվականի N 704-Ա

 

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածները և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N 05100010/250322/0020785 ապրանքային հայտարարագրով Լեհաստանի Հանրապետության «Շիբիցկի» ընկերության կողմից հանձնված «MAGIRUS-DEUTZ» մակնիշի տրանսպորտային միջոցը (համաձայն ապրանքային հայտարարագրի՝ 1 հատ, թողարկվել է 1982 թվականին, նույնացման համարը՝ VIN-4900112850, բրուտտո քաշը՝ 6.965, մաքսային արժեքը՝ 567.400 դրամ. այսուհետ՝ գույք), փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» N 1990-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

19.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան