Գլխավոր տեղեկություն
Համար
N 92-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.04.2022-31.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2021 թվականի N 92-Ա

 

«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 5,920,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղատնտեսության զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 8

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 8-ի N 92-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1. Ծրագրի նպատակը

Նպաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակավայրերի տնտեսական զարգացմանը, այդ բնակավայրերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պարենի անբավարարության կրճատմանը: Ցուցաբերել օժանդակություն տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց իրենց նախաձեռնություններում և աջակցել ծրագրերի իրականացմանը:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարումների գծով, օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը

Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամ՝ գրանցված Փարիզի ոստիկանության կողմից 06.05.1993 թ., թիվ 93/1859 հրամանի համաձայն: Հասցե՝ Ֆրանսիա 75660 Փարիզ (14) Բե Պե 12 (էլ.հասցե՝ info@fondsarmenien.org) և Ֆրանսիայի Օ-դը-Սեն վարչական շրջան, Ֆրանսուա Արագոյի պողոտա, շենք Ռեֆլետ-Դեֆանս-14: (Բարեգործի կողմից նվիրաբերվող գումարները, ինչպես նախկինում, փոխանցվելու են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով):

4. Ծրագիրը կատարողը

«ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամ
Իրավաբանական հասցե՝ (ՀՀ, ք․Երևան, Մաշտոցի 5ա/11, ՀՎՀՀ՝ 02600539)
Գործունեության հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Լուսաձոր, 12 փողոց, 2 /1

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում
Բնագավառը՝ գյուղատնտեսական

6. Ծրագրի բյուջեն

5,920,000 (հինգ միլիոն ինը հարյուր քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ

7. Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներ են համարվում «ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի շահառուները, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, ընտանիքները, ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք, որոնց կարող են ցուցաբերվել ֆինանսական աջակցություն, մատուցվել ծառայություններ, տրամադրվել ապրանքներ:

8. Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականից փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը (եվրոյին համարժեք ՀՀ դրամ)

Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կատարվելու են 2021-ից 2025 թվականներին 5 փուլերով՝ հավասարաչափ բաշխմամբ:
 Անասնակերի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 1,000,000 (մեկ միլիոն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 200,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Մեքենա-սարքավորումների, պահեստամասերի ձեռքբերում, ներմուծում, վերանորոգում, անհատույց տրամադրում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Անասնաբուժական գործիքների ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 4,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Տրանսպորտային միջոցների ձեռքբերում, ներմուծում, վերանորոգում, անհատույց տրամադրում (մեկ բեռնատար և մեկ «ՈՒԱԶ» Պատրիոտ), 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ, (տարեկան 30 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) 
Տրակտորների և դրանց կից սարքավորումների ձեռքբերում, ներմուծում, վերանորոգում, անհատույց տրամադրում (տասը հատ), 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Տեխնիկայի վարձակալություն, անհատույց վարձակալությամբ տրամադրում, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 12,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Անասնաբուժական դեղերի, հավելումների, ֆերմենտների, սերմնահեղուկի ձեռքբերում, ներմուծում, ըստ պահանջարկի որոշակի քանակի անհատույց տրամադրում, 70,000 (յոթանասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 14,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Անասնապահական մինի ֆերմաների պահպանության կազմակերպում, անհրաժեշտ էլեկտրական հանգույցների անհատույց տրամադրում, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 12,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Խոշոր եղջերավոր և տոհմային ընտանի կենդանիների ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի ձեռքբերում 10,000 (տասը հազար), եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 2,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի վարձակալություն, 60,000 (վաթսուն հազար), եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 12,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Ծառերի, տնկիների, թփերի, սերմերի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 600,000 (վեց հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ, (տարեկան 120,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Կաթի արտադրության կազմակերպում և կաթնամթերքի անհատույց տրամադրում, 636,000 (վեց հարյուր երեսունվեց հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 127,200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Հեռագնա արոտավայրերում ժամանակավոր կացարանների ստեղծում, այնտեղ գնացող ճանապարհների վերանորոգում, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 30,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Անասնաֆերմայի մեծացման, պահեստային և նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 «ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի անշարժ և շարժական գույքի վրա կատարվելիք կապիտալ և ընթացիկ բնույթի ծախսեր, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 30,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում և շահագործման ծախսեր, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 4,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) 
Ուսումնական կենտրոնի կառուցում, վերանորոգում և անհատույց տրամադրում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Անասնապահության, հողագործության, այգեգործության և արհեստագործական թեմաներով ուսուցման կազմակերպում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 20,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Արտադրական և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, շինանյութի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 30,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Կաթնամթերքի արտադրության սարքավորումների և գործիքների ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Տրանսպորտային ծախսեր, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 20,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Գրասենյակային ծախսեր 30,000 (երեսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Աշխատավարձ, 710,000 (յոթ հարյուր տաս հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 160,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Աուդիտորական ծախսեր, 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 8,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Խորհրդատվական ծառայություններ, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 4,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Ապահովագրական ծախսեր, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 4,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Կոմունալ վճարումներ, 130,000 (մեկ հարյուր երեսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 26,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Տարածքի վարձակալություն, 70,000 (յոթանասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 14,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Գործուղման ծախսեր, 114,000 (մեկ հարյուր տասնչորս հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 30,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
Պահնորդական ծախսեր, 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Չնախատեսված ծախսեր, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 40,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
Ընդամենը՝ 5,920,000 (հինգ միլիոն ինը հարյուր քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ

10. Ձեռք բերվող ապրանքների (ներմուծվող) ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները (եվրոյին համարժեք ՀՀ դրամ)

 Անասնակերի ձեռքբերում, 900,000 (ինը հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Անասնակերի ձեռքբերում, ներմուծում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Մեքենա-սարքավորումների, պահեստամասերի ձեռքբերում, վերանորոգում, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Մեքենա-սարքավորումների ներմուծում, 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Անասնաբուժական գործիքների ձեռքբերում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Տրանսպորտային միջոցների ձեռքբերում, վերանորոգում (մեկ բեռնատար), 110,000 (մեկ հարյուր տաս հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Տրանսպորտային միջոցների ներմուծում (մեկ «ՈՒԱԶ» Պատրիոտ), 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Տրակտորների և դրանց կից սարքավորումների ձեռքբերում, վերանորոգում (տասը հատ), 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Տեխնիկայի վարձակալություն, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Անասնաբուժական դեղերի, հավելումների, ֆերմենտների, սերմնահեղուկի ձեռքբերում, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Անասնաբուժական դեղերի, հավելումների, ֆերմենտների, սերմնահեղուկի ներմուծում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
էլեկտրական հանգույցների ձեռքբերում, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Խոշոր եղջերավոր և տոհմային ընտանի կենդանիների ներմուծում, տարեկան 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի ձեռքբերում, 10,000 (տասը հազար), եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, արոտավայրեր) հողերի վարձակալություն, 60,000 (վաթսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Ծառերի, տնկիների, թփերի, սերմերի ձեռքբերում, 600,000 (վեց հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Կաթի արտադրության կազմակերպում, 636,000 (վեց հարյուր երեսունվեց հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Հեռագնա արոտավայրերում ժամանակավոր կացարանների ստեղծում, այնտեղ գնացող ճանապարհների վերանորոգում, 150,000 (հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Անասնաֆերմայի մեծացման, պահեստային և նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
«ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի անշարժ և շարժական գույքի վրա կատարվելիք կապիտալ և ընթացիկ բնույթի ծախսեր 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի ձեռքբերում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Ուսումնական կենտրոնի կառուցում, վերանորոգում, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Անասնապահության, հողագործության, այգեգործության և արհեստագործական թեմաներով ուսուցման կազմակերպում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Արտադրական և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, շինանյութի ձեռքբերում, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Կաթնամթերքի արտադրության սարքավորումների և գործիքների ձեռքբերում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Տրանսպորտային ծախսեր, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Գրասենյակային ծախսեր, 30,000 (երեսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Աուդիտորական ծախսեր, 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Խորհրդատվական ծառայություններ, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Ապահովագրական ծախսեր, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Կոմունալ վճարումներ, 130,000 (մեկ հարյուր երեսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Տարածքի վարձակալություն, 70,000 (յոթանասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Պահնորդական ծախսեր, 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Չնախատեսված ծախսեր, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Ընդամենը՝ 4,936,000 (չորս միլիոն ինը հարյուր երեսունվեց հազար) եվրոյին համարժեք ՀՀ

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 Աշխատավարձ, 710,000 (յոթ հարյուր տասը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Աուդիտորական ծախսեր, 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Գրասենյակային ծախսեր, 30 000 (երեսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Կոմունալ վճարումներ, 130,000 (մեկ հարյուր երեսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Տարածքի վարձակալություն, 70,000 (յոթանասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Գործուղման ծախսեր, 114,000 (մեկ հարյուր տասնչորս հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Խորհրդատվական ծառայություններ, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Պահնորդական ծախսեր, 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Ապահովագրական ծախսեր, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Ընդամենը՝ 1 184 000 (մեկ միլիոն հարյուր ութսունչորս հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), այլ կազմակերպությունների հետ

ՀՀ մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլ կազմակերպություններ։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ՀՀ կառավարության 2003 թ. Հունվարի 16-ի  N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 25.05.21 N 432-Ա, 14.04.22 N 273-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ