Գլխավոր տեղեկություն
Համար
N 166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.04.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 ապրիլի 2022 թվականի
ք. Երևան

N 166-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Հավելվածի 2-րդ կետում՝

ա. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Արտադրող՝

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի.»,

բ. 17-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-րդ և 41.1-րդ ենթակետերով.

   

«34.1) Միկրոէներգաարտադրող՝

մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ»․

«41.1) Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ՝

էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).».

2) Հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետում «ՎԷԱ և ԻԷԱ կայաններում» բառերը փոխարինել «վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ» բառերով.

3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 14.1 կետով․

«14.1. Այն դեպքում, երբ առաջացել է ՇԿԾ-ն շահագործելու ֆորս մաժոր, ապա Շուկայի օպերատորն այդ մասին անհապաղ ծանուցում է ԷՄՇ մասնակիցներին և Համակարգի օպերատորին: Շուկայի օպերատորի ծանուցումը ստանալուց հետո (անմիջապես) ԷՄՇ մասնակիցները գործում են բացառապես Համակարգի օպերատորի կարգավարական կարգադրություններով: ՇԿԾ-ն շահագործելու ֆորս մաժորի դեպքում գործում են սույն գլխով սահմանված՝ Արտառոց իրավիճակին վերաբերող կարգավորումները և հետևանքները:».

4) Հավելվածի 21-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «պայմանագրային» բառը.

5) Հավելվածի 27-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետում «հիդրոէլեկտրակայաններ և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի)» բառերը փոխարինել «վերականգնվող էներգետիկ ռեսուրսների» բառերով,

բ. 4-րդ ենթակետի «գ» պարբերությունում «կայաններ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենքի համաձայն՝ Օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից հրաժարված կայաններ» բառերը,

գ. 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ․

«ե. Միկրոէներգաարտադրողներ.».

6) Հավելվածի 28-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետ.

«4) արտադրում է էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառում նույն կամ տարբեր կետերում՝ բացառությամբ ՊԷԱ, ՎԷԱ, ԿԷԱ կայանների և ՀԾՄ-ի:».

7) Հավելվածի 29-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, ԻԷԱ-ներից» բառերը.

8) Հավելվածի 30-րդ և 33-րդ կետերի 1-ին ենթակետերում «ՎԷԱ կայանների, ՊԷԱ կայանների և ԷՄԱ կանոնների համաձայն Երաշխավորված մատակարարի հետ պայմանագիր կնքած ԻԷԱ-ների» բառերը փոխարինել «ՎԷԱ և ՊԷԱ կայանների» բառերով.

9) Հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 2.1 ենթակետով․

«2․1) բացառապես սեփական կարիքի համար արտադրում է էլեկտրական էներգիա,»․

10) Հավելվածի 35-րդ կետի 1-ին ենթակետում «Բաշխման ցանցին» բառերից հետո լրացնել «կամ գտնվում է այդ գործընթացում» բառերը․

11) Հավելվածի 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Հաղորդողը հաղորդման ցանցի կորուստների և սեփական կարիքների համար անհրաժեշտ էլեկտրական էներգիան կարող է արտադրել նաև իր էլեկտրակայանում։».

12) Հավելվածի 37-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․

13) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37․1 կետով․

14) «37․1․ Որակավորված սպառողի սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող իր կայանի (մեկից ավելի կայանների դեպքում՝ գումարային) փաստացի դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Որակավորված սպառողի բոլոր Հաշվառման կետերում սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման գումարային հզորությունը։»․

15) Հավելվածի 44-րդ կետում «հաշվառվել է» բառերից հետո լրացնել «, իսկ ԷՄՇ կանոնների 28-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում՝ ԷՄՇ այն մասնակիցը, որն ունի ՀՊԿԻ, ՀՊԿԼ կամ ՀՊԿԽ կարգավիճակ» բառերը.

16) Հավելվածի 48-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԷԱ կայանները և Հաղորդողն ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի առուվաճառքի Գործարքների մասով, իսկ Որակավորված սպառողը, բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում ստանում են պարտադիր ՀՊԿԻ կարգավիճակ և այդ կարգավիճակից հրաժարվելու իրավունք չունեն».

17) Հավելվածի 51-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԷՄՇ առևտրի մասնակիցն իրավունք ունի ձևավորել հաշվեկշռման խումբ և ստանձնել ՀՊԿԽ կարգավիճակ՝ իր հաշվեկշռման խմբում ընդգրկելով ՀՊԿԼ կամ ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցների։ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցը պատասխանատվություն է կրում իր հաշվեկշռման խմբում ընդգրկված ՀՊԿԼ և ՀՊԿՄ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցների առաջացրած անհաշվեկշռույթների համար։».

18) Հավելվածի 53-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

19) Հավելվածի 54-րդ կետի 1-ին ենթակետից հանել «ԻԷԱ-ները (ԻԷԱ-Բաշխող փոխհոսքերի շրջանակում),» բառերը.

20) Հավելվածի 61-րդ կետի 9-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. փաստացի դրվածքային հզորությունը, իսկ Օրենքով սահմանված կարգավորման ենթակա գործունեության դեպքում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայով ամրագրված դրվածքային հզորությունը,».

21) Հավելվածի 61-րդ կետի 10-րդ ենթակետում՝

ա. «դ» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ․

«ե․ բացառապես սեփական կարիքի բավարարման համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում՝ կայանի փաստացի դրվածքային հզորությունը։»․

22) Հավելվածի 63-րդ կետի 2-րդ ենթակետում «, իսկ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում՝ Երաշխավորված մատակարարի հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը» բառերը փոխարինել «, իսկ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում՝ եթե միացած է Հաղորդման կամ Բաշխման ցանցին, ապա Երաշխավորված մատակարարի հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը, իսկ եթե գտնվում է Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացման գործընթացում, ապա համապատասխանաբար՝ Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացման պայմանագիրը,» բառերով․

23) Հավելվածի 65-րդ կետում «1» թիվը փոխարինել «2» թվով.

24) Հավելվածի 67-րդ կետում «35-րդ կետով» բառերը փոխարինել 35-րդ և 37․1-րդ կետերով» բառերով․

25) Հավելվածի 89-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Շուկայի օպերատորը վիրտուալ քարտում փոփոխությունները կատարում է կամ դրանց կատարումը մերժում է՝ ղեկավարվելով ԷՄՇ կանոնների 65-րդ և 66-րդ կետերով:».

26) Հավելվածի 91-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) փաստացի դրվածքային հզորությունը, իսկ Օրենքով սահմանված կարգավորման ենթակա գործունեության դեպքում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայով ամրագրված դրվածքային հզորությունը,».

27) Հավելվածի 92-րդ կետում՝

ա․ 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով․

28) «5) բացառապես սեփական կարիքի բավարարման համար էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում՝ կայանի փաստացի դրվածքային հզորությունը:»․

29) Հավելվածի 99-րդ կետի 3-6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Երաշխավորված մատակարարը ներկայացնում է՝

ա․ ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր սպառողների բեռի և Օրենքով սահմանված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների արտադրության ժամային գրաֆիկները՝ վերջիններիս դեպքում հիմնվելով նաև տեղակայված հզորությունների մեծությունների վրա,

բ․ ՎԷԱ և ՊԷԱ կայանների արտադրության ժամային գրաֆիկները.

4) Բաշխողը ներկայացնում է Բաշխման ցանցի կորուստների և սեփական կարիքների կանխատեսումը, որը պատրաստվում է ԷԲՑ կանոնների պահանջներին համապատասխան.

5) Մատակարարը ներկայացնում է ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր բեռի ժամային գրաֆիկները.

6) Որակավորված սպառողը ներկայացնում է ԷՄՇ բոլոր միացման հանգույցներում իր բեռի, և, առկայության դեպքում իր՝ բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող կայանի արտադրության ժամային գրաֆիկները։».

30) Հավելվածի 99-րդ կետի 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

31) Հավելվածի 100-րդ կետի 2-րդ ենթակետում «բեռի» բառից հետո լրացնել «ժամային» բառը.

32) Հավելվածի 112-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

33) Հավելվածի 128-րդ կետից հանել «ԻԷԱ-ների,» բառը.

34) Հավելվածի 227-րդ կետում «Հաշվարկային ժամանակահատվածի» բառերը փոխարինել «հաշվարկային ամսվա» բառերով.

35) Հավելվածի 236-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

 

ք. Երևան

 27 ապրիլի 2022 թ.

 

 

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան