Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

N 580-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1493-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1493-Ա որոշման հավելվածի՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Նարեկ Բաբայան-ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ռոբերտ Ղուկասյան-ՀՀ Սյունիքի մարզպետ» բառերով,

բ. «Արտուշ Ղուկասյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Անետա Բաբայան-Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական» բառերով,

գ. «Գոհար Մամիկոնյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Գոհար Մամիկոնյան-Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Սոնա Հարությունյան-«Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Արտուշ Ղուկասյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Թեհմինա Մարության-Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, խորհրդի քարտուղար, բան. գիտ. թեկնածու, դոցենտ» բառերը փոխարինել «Զարեհ Գրիգորյան-Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր» բառերով.

4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Հարութ Դավթյան-Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Մելանյա Թևոսյան-Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան