ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 447-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1320-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Ղրղզստանի Հանրապետություն դիտորդական առաքելությամբ պատվիրակություն գործուղելու մասին» N 1320-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դիտորդների՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված՝ յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված ծախսերը կատարել համաձայն N 2 հավելվածի, ընդ որում՝
1) դիտորդական առաքելության ընթացքում յուրաքանչյուր դիտորդի կողմից կատարվող պարտադիր ծախսերը՝ 1,745.0 եվրոյին համարժեք դրամի չափով, ինչպես նաև ճանապարհածախսը և գործուղման ընթացքում բժշկական ապահովագրության վճարները` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) յուրաքանչյուր դիտորդի համար Հայաստանի Հանրապետության կողմից ԺՀՄԻԳ-ին վճարվող ծախսերը՝ 210.51 եվրոյին համարժեք դրամի չափով, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:».
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 447-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1320-Ա որոշման |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |