«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիuի 1999 թվականի N 319
ՄԻՋգԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և oգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 26 հոդվածի Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից uտեղծել միջգերատեuչական հնագիտական հանձնաժողով և հաuտատել դրա անհատական կազմը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն, 28.04.22 N 578-Ն)
(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն, 28.04.22 N 578-Ն)
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիuի 18-ից:
|
Ա. Դարբինյան |
Հավելված ՀՀ կառավարության 1999 թվականիմայիսի 18-ի N 319 որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ, հանձնաժողովի նախագահ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա. Բոբոխյան (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության տարածքային գործունեության համակարգման բաժնի պետ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական ղեկավար՝ Պ. Ավետիսյան (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Խ. Հարությունյան (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Հ. Սանամյան (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի պետ՝ Հ. Սիմոնյան (համաձայնությամբ)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի վաղ հնագիտության բաժնի վարիչ՝ Ռ. Բադալյան (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հայոց պատմության ամբիոնի վարիչ՝ Ա. Փիլիպոսյան (համաձայնությամբ)
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ՝ Հ. Ավետիսյան (համաձայնությամբ)
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի վարիչ՝ Հ. Սիմոնյան (համաձայնությամբ)
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական՝ Ա. Թորոսյան (համաձայնությամբ)
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Մ. Բադալյան (համաձայնությամբ)
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի ֆոնդապահ, պատմական գիտությունների թեկնածու՝ Ա. Զոհրաբյան (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը խմբ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն, 17.06.10 N 735-Ա, 01.11.12 N 1374-Ա, 28.04.22 N 578-Ն)