Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 64-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.04.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 ապրիլի 2022 թվականի

թիվ 64-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1 հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 143-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները» հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հարկ վճարողի հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով,

2) 8-րդ կետի 6-րդ ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

3) Ուժը կորցրած ճանաչել 10-րդ և 11-րդ կետերը,

4) 14-րդ կետում «հայերեն կամ անգլերեն լեզվով:» բառերից հետո լրացնել «Եթե «Ում կողմից է տրամադրվել», «Փաստաթղթի վավերականության ժամկետը», «ՀՎՀՀ» դաշտերը պարունակում են օտարալեզու տվյալներ, դրանք ենթակա են լրացման լատինատառ:»,

5) 17-րդ կետի «,9-11-րդ կետերը» բառերը փոխարինել «և 9-րդ կետը» բառերով:

2. Որոշմամբ սահմանված «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը» հավելված 2-ում կատարել հետևյալ լրացումները.

1) 28-րդ կետում, 31-33-րդ կետերում «քաղաքացի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիություն չունեցող անձ» բառերով,

2) 30-րդ կետում «Նիշերի քանակ» սյունակում «10» թվից առաջ լրացնել «մինչև» բառը,

3) 34-րդ և 35-րդ կետերում «քաղաքացի է» բառերը փոխարինել «քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, և եթե սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:» բառերով,

4) 39-րդ կետում «նույնականացման փաստաթղթում:» բառերից հետո լրացնել «Օտարերկրյա անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դեպքում ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, երբ սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:» նախադասությունը,

5) Աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿԸ

ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ

1

ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄ

2

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

3

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

4

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

5

ՊԱՀԱՏՈՒՓԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

6

ՓԱԿՎԱԾ ՀԱՇԻՎ

7

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՀԱՏՈՒՓ

8

ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ

9

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ

10

ՀԱՇՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

11

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2022 թ. ապրիլի 21

 ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2022 թվական: