ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 ապրիլի 2022 թ. |
N 554-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 3-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2022 թվականի ապրիլի 15-ի N 1453-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. ապրիլի 19 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N 106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5. Երևան քաղաքի Նուբարաշենի 13-րդ փողոցը «Նոր Զմյուռնիա» անվամբ անվանակոչելու մասին:
6. Երևան քաղաքում Ալեքսանդր Միքայելյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
7. Հուշատախտակների տեղադրման մասին:
8. Երևան քաղաքի Մայիսյան փողոցը Խորեն Աբրահամյան փողոց անվանափոխելու մասին:
9. Դավիթ Հովհաննեսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
10. Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին:
11. «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
12. «ԷԼԻԶԱՍ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
13. «Ի.Տ.Կ-ՌՈՒՍ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
14. Գույք ընդունելու մասին:
15. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
18. «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին:
19. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
20. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 498-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
21. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի մարտի 16-ի N 345-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
22. «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորելու, կանոնադրությունը հաստատելու և որպես նվիրաբերություն գույք ընդունելու մասին: