Գլխավոր տեղեկություն
Համար
N 221-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 221-Ա

 

ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՊՀ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 68,109,040 դրամ ընդհանուր արժողությամբ «ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02819088) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Նավասարդ Շինարար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03313519) 2022 թվականի մարտի 4-ին կնքված` N 1/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում ` 43,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ար և Ար Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01547716) 2022 թվականի մարտի 4-ին կնքված` N 2/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման, օդափոխության և օդորակման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 25,109,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Իզմիրլյան բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 221-Ա որոշման

 

«ԵՊՀ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

Տեղեկատվական գրագիտության, ուսուցման և սոցիալական համախմբվածության բարելավման համար նպաստավոր միջավայրի ստեղծում՝ վերանորոգելով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահը:

 

1996 թվականից ի վեր «Իզմիրլյան հիմնադրամն» աջակցում է ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին՝ նպատակ ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնել գրադարանը, որից օգտվում են մեծ թվով ուսանողներ և հետազոտողներ:

Հիմնադրամը մշտապես իրականացնում է գրադարանի ենթակառուցվածքների բարելավման,

տեխնիկական և բովանդակային վերազինմանն ուղղված տարատեսակ նախաձեռնություններ, որոնք համաձայնեցվում են Երևանի պետական համալսարանի հետ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի

և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան,

Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088

4.

Ծրագիրը կատարողը

Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան,

Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0025, Ալեք Մանուկյան փող., 1 շենք

Ծրագրի բնագավառը՝ կրթություն:

6.

Ծրագրի բյուջեն

68,109,040 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Երևանի պետական համալսարան, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0025, Ալեք Մանուկյան փող., 1 շենք

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի ապրիլի 10-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի
31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շինարարական ընկերության հետ պայմանագրի կնքում` նախագծի համաձայն և ծախսերի նախահաշվարկի սահմաններում թիվ 503 ընթերցասրահի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 43,000,0010 դրամ:

Մասնագիտացված ընկերության հետ պայմանագրի կնքում` թիվ 503 ընթերցասրահի համար ջեռուցման, օդափոխության և օդորակման (ՋՕՕ) համակարգի գնման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 25,109,040 դրամ: Աշխատանքները նախատեսվում է

իրականացնել 2022 թվականի ապրիլի 10-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի

#503 ընթերցասրահի վերանորոգում:

Շինարարական աշխատանքների իրականացում՝ 43,000,0001 դրամ:

 

Պայմանագիր YSU 1/22

Հիմնական աշխատանքներ/ծառայություններ.

 - Քանդման աշխատանքներ,

 - Պատերի և առաստաղների վերանորոգում/ներկում,

 - Հատակների փոխարինում,

 - Էլեկտրամոնտաժային աշխատանքներ,

 - Վիտրաժների փոխարինում,

 - Դեկորատիվ տարրերի տեղադրում:

 

Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հինգերորդ հարկի 503 ընթերցասրահի օդափոխության և օդորակման համակարգի տեղադրում:

Ջեռուցման, օդափոխության և օդորակման (ՋՕՕ) ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում՝ 25,109,040:

 

Պայմանագիր 2/22

Հիմնական աշխատանքներ և նյութեր.

 - Օդորակման արտաքին բլոկի (VRF V6, 33.5 կՎտ) գնում և տեղադրում,

 - Օդորակման ներքին բլոկների (կանալային և կասետային) գնում և տեղադրում,

 - Օդափոխության ներածման, արտածման ռեկուպերատորի և օդամղիչների գնում տեղադրում,

 - Օդափոխության օդատարների տեղադրում,

 - Օդորակման պղնձե խողովակաշարի և այլ անհրաժեշտ պարագաների տեղադրում:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Երևանի պետական համալսարան, որի հետ 2022 թվականի փետրվարի 21-ին ստորագրվել է Նվիրատվության պայմանագիր, որի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր՝ տեղեկատվական գրագիտության, ուսուցման և սոցիալական համախմբվածության բարելավման համար՝ վերանորոգելով ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահը:

ԵՊՀ-ն պատասխանատու է կահավորման աշխատանքների համար անհրաժեշտ համաֆինանսավորման ապահովման, ծրագրին աջակցություն ցուցաբերելու և վերակառուցված ընթերցասրահի պահպանումը ծրագրի ավարտից հետո ապահովելու համար:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան