ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 ապրիլի 2022 թ. |
N 567-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Երևանտրանս» ՓԲԸ-ի առաջարկությունը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Երևանտրանս» ՓԲԸ-ից որպես նվիրատվություն ընդունել սեփականության իրավունքով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03032021-01-0279 վկայական/ ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի հ.16 հասցեում գտնվող 4.0248հա մակերեսով հողամասը և շենք շինությունները՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. մարտի 19 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի ապրիլի 19-ի N 567-Ա որոշման |
ՑԱՆԿ
Երևան համայնքին նվիրաբերվող գույք
Կադաստրային ծածկագիր |
տեսակ |
մակերես |
Գրանցված իրավունքի տեսակ |
01-007-0204-0046-001 |
Արտադրական Ա մասնաշենք |
1742.4քմ |
սեփականություն |
01-007-0204-0046-002 |
Արտադրական Բ մասնաշենք |
1888.6քմ |
սեփականություն |
01-007-0204-0046-003 |
Վարչական շենք |
1181.4քմ |
սեփականություն |
01-007-0204-0046-005 |
Արհեստանոց |
432.9քմ |
սեփականություն |
01-007-0204-0046-006 |
Պահեստ |
4131.1քմ |
սեփականություն |
01-007-0204-0046-007 |
Արհեստանոց |
21քմ |
սեփականություն |
01-007-0204-0046-008 |
Ավտոտնակներ |
93.6քմ |
սեփականություն |
01-007-0204-0046-009 |
Պահեստ |
34.5քմ |
սեփականություն |
01-007-0204-0046-010 |
Պահակատուն |
36.25քմ |
սեփականություն |