ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 247-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 28-ի «ՍՕՍմանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի մասին» N 112-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00489503) 2022 թվականի մարտի 17-ին կնքված՝ N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մարտի 23-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 1,299,830 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՖՐԵՅԱ ԷՆԴ ՍՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00169984) 2022 թվականի մարտի 17-ին կնքված՝ N 27/72 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մարտի 23-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրի մատակարարում՝ 192,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՕՖԻՍ ՊՐՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00861435) 2022 թվականի մարտի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մարտի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների մատակարարման աշխատանքների իրականացում՝ 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|