Գլխավոր տեղեկություն
Համար
N 446-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2022-16.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2022 թվականի N 446-Ն

 

ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը՝ համաձայն հավելվածի։

2. Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումները հաշվարկվում են որպես պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում՝ հավելվածով սահմանված չափերով, և վճարվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությամբ և ժամկետում:

3. Հավելումը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 7-ի N 446-Ն որոշման

 

ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

Հ/Հ

Պաշտոնի անվանումը

Վճարվող հավելումների չափը (%)

 

Դատախազություն

 

1.

ՀՀ գլխավոր դատախազ

95

2.

ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկով նախատեսված գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և մեղադրանքի պաշտպանությունը, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանության ոլորտը համակարգող տեղակալներ

95

3.

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող)

85

4.

ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ

100

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2022 թվական: