ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԸԳՀ-Ի 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ. ՓՈՒԼ I» ԵՀԳ/2020/042-937 ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2021 թվականի ապրիլի 7-ին և մայիսի 19-ին ստորագրված «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում. փուլ I» ԵՀԳ/2020/042-937 ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 22 Երևան ՆՀ-128-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|