ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 ապրիլի 2022 թվականի |
N 140-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.1-ին կետով.
«1.1 Սույն կարգում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով սահմանված նշանակությունը։»․
2) Կարգի 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) միկրոէներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների, և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում.
5) ինքնավար էներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում։».
3) Կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 9․1-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.
4) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ կետերով.
«9.1 Վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայանում Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա կարող է տրամադրվել նաև, երբ անկախ այդ կայանի համար սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար հայտատուն գրավոր կարգով Հանձնաժողովին ուղղված դիմումով հրաժարվում է Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չի կարող:
9.2 Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք կարող է տրվել, երբ, անկախ այդ կայանի համար սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը գրավոր կարգով Հանձնաժողովին ուղղված դիմումով հրաժարվում է Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չի կարող: Էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունքը տրվում է բացառապես սեփական կարիքների համար տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում սույն կարգին համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով, իսկ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունքը տրվում է կառուցման ժամանակահատված չներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման միջոցով։».
5) ուժը կորցրած ճանաչել Կարգի 15․1-ին, 45-րդ կետերը, 79-րդ կետի 4-րդ ենթակետը, 92-րդ կետի 2-րդ ենթակետը և 14-րդ գլուխը.
6) Կարգի 25-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետից հանել «օրենքների,» և «կամ այլ իրավական ակտերի» բառերը․
բ․ 6-րդ ենթակետում «կլրանան» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 9․1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը.
7) Կարգի 30-րդ կետում «արտահանելու» բառից հետո լրացնել «, շուկայի կանոններով և լիցենզիայի պայմաններով սահմանված կարգով և դեպքերում էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու» բառերը.
8) Կարգի 37-րդ և 37.1-ին կետերի 2-րդ ենթակետերում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար» բառերը փոխարինել «հետո» բառով․
9) Կարգի 37.1-ին և 38-րդ կետերում «կենսազանգվածից» բառից հետո լրացնել «(կենսագազից)» բառը․
10) Կարգի 38-րդ կետում «շրջանակում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 9.1-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.
11) Կարգի 39-րդ կետում «Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող» բառերը փոխարինել «Փոքր հիդրոէլեկտրակայաններում և սույն կարգի 35-րդ, 37-րդ և 37.1-ին կետերում չնշված վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող այլ» բառերով.
12) Կարգի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Սույն կարգի 34-րդ, 35-րդ, 37-րդ, 37.1-ին և 38-րդ կետերով ամրագրված կարգավորումները չեն տարածվում սույն կարգի 9․1-ին կետով սահմանված դեպքում, ինչպես նաև բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության և միկրոէներգաարտադրողների գործունեության վրա։»․
13) Կարգի 46-րդ կետում «հիմքի» բառից հետո լրացնել «, բացառությամբ բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների» բառերը․
14) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46․1-ին կետով․
«46․1․ Բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում սույն կարգի 43-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում ուժը կորցրած է ճանաչում այդ լիցենզիայի տրամադրման մասին իր որոշումը, ինչով փաստվում է լիցենզավորված անձի՝ կայանի կառուցման պարտավորության պատշաճ կատարումը, կամ գրավոր մերժում է դիմումը, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:»․
15) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-ին կետով.
«51.1․ Փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիա արտադրող միկրոէներգաարտադրողները և բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեություն իրականացնող անձինք Կայանի վերակառուցման այն դեպքերում, երբ կատարվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ, և որոնք հանգեցնելու են Կայանի՝ լիցենզիայով ամրագրված հաշվարկային (արևային և հողմային էլեկտրակայանների դեպքում՝ տեղակայված) հզորության փոփոխության, հայտ են ներկայացնում Հանձնաժողով, որը պետք է լրացված լինի սույն կարգի N 1 հավելվածի համաձայն և պարունակի սույն կարգի 48-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Այդ պարագայում գործում են կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիային առնչվող սույն կարգով սահմանված կարգավորումները։»․
16) Կարգի 52-րդ և 56-րդ կետերում «(վերակառուցելու)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու» բառերը.
17) Կարգի 60-րդ կետից հանել «, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից» բառերը.
18) Կարգի 71-րդ կետից հանել «և ինքնավար էներգաարտադրողներից» բառերը.
19) Կարգի 77-րդ կետից հանել « և հիմնավորումները» բառերը.
20) Կարգի 79-րդ կետի 1-ին ենթակետից հանել «օրենքների,» և «կամ այլ իրավական ակտերի» բառերը.
21) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 83․1-ին և 84․1-ին կետերով․
«83․1․ Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք ստանալու նպատակով լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով՝ գրավոր կարգով հրաժարվելով Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից և նշելով հայցվող արտադրության ժամանակահատվածը։».
«84․1. Սույն կարգի 83․1-ին կետով նախատեսված դիմումի ներկայացման պարագայում Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշում՝ լիցենզիայում ամրագրելով նաև էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատված և ճշգրտելով լիցենզիայի ժամկետը, կամ գրավոր մերժում է դիմումը, եթե այն չի համապատասխանում սույն կարգի 83․1-ին կետի պահանջներին:»․
22) Կարգի N 3 հավելվածի 3-րդ կետում «կառուցվող կայանի» բառերից հետո լրացնել «, իսկ կայանի վերակառուցման դեպքում դրա արդյունքում ավելացող» բառերը․
23) Կարգի N 3 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում «դադարեցնելու մասին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 46․1-ին կետի համաձայն՝ լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքի» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝
ք. Երևան 13 ապրիլի 2022 թ. |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|