Basic information
Number
N 666-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.06.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.06.2021
Signing organisation
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Signing date
18.06.2021
Effective date
19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 666-Ա

 

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-175-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

       

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 666-Ա որոշման

 

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն (համաձայնությամբ)

2021 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ