Գլխավոր տեղեկություն
Համար
N 241-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 241-Ա

 

ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ, ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԱ ԿԻԼԻՉՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանին 2022 թվականի մարտի 9-12-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա)՝ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանին 2022 թվականի մարտի 23-29-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա)՝ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու և միջոցառման փակումը համակարգելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանին 2022 թվականի մարտի 9-16-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա)՝ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու և միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով:

4. Ալֆրեդ Քոչարյանի, Աստղիկ Մարաբյանի, Գառնիկ Մոմջյանի և Նաիրա Կիլիչյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղման օրապահիկի և «COVID-19» թեստավորման վճարի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1075. Մշակութային ժառանգության ծրագրի» «11005. Աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը» տողով նախատեսված միջոցների հաշվին՝ նախատեսված միջոցների հատկացումն իրականացնելով «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

(4-րդ կետը փոփ., լարց. 30.03.22 N 326-Ա)

5. Ընդունել ի գիտություն, որ Ալֆրեդ Քոչարյանի, Աստղիկ Մարաբյանի, Գառնիկ Մոմջյանի և Նաիրա Կիլիչյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.03.2022, N 326-Ա 31.03.2022, N 241-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան