Գլխավոր տեղեկություն
Համար
N 206-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 206-Ա

 

«ԱՐԱԳԱԾ 4090» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն 1860» գիտամշակութային կազմակերպության կողմից՝ պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Արագած 4090» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (6 տեղ, 1,880 կգ ընդհանուր քաշով, 1,230 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,378,130 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Արագած 4090» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 206-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Ապրանքի անվանումը

Քաշը

(կգ)

Արժեքը

(եվրո)

Հագուստ

1,663

500

Կոշիկ

125

500

Ախտորոշիչ համակարգ

(Panoramic X-Ray machine-gendex orth oralix FD5 CEPH)

85

150

Անհատական թեստեր

(Roche reflotron plus chemistry-clinical diagnostic system for individual test)

7

80

Ընդամենը

1,880

1,230

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ