ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-99-Ն) 8-րդ հոդվածի վեցերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի ութերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալը համալրելու կամ բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու նպատակով վճարումը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության արժույթով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|