Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2022
Ընդունող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.03.2022
Ստորագրող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 մարտի 2022 թվականի

 N 121-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Ուժը կորցրած ճանաչել.

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 18-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը գործողության մեջ դնելու կամ դրան մասնակցելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 55-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի ապրիլի 23-ի «Համակենտրոնացման հայտարարագրի ներկայացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 39-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2009 թվականի մարտի 6-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 25-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի «Համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 91-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 26-ի «Համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 01 որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 23-ի «Ֆիզիկական անձի մասնակցությամբ համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 217-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 343-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 19-ի «Տնտեսվարող սուբյեկտների կողմից կնքվող ֆրանչայզինգի պայմանագրի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 340-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 19-ի «Ֆիզիկական անձի մասնակցությամբ համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 341-Ն որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 23-ի «Համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 560-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 579-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 27-ի «Համակենտրոնացման հայտարարագրման պահանջների վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 294-Ն որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի «Համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 373-Ն որոշումը.

14) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 8-ի ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին» թիվ 305-Ն որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 415-Ն որոշումը.

16) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 29-ի «Գերիշխող դիրքի չարաշահման հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին» թիվ 470-Ն որոշումը.

17) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 300-Ն որոշումը.

18) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թվականի փետրվարի 19-ի «Համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 21-Ն որոշումը.

19) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թվականի փետրվարի 19-ի «Համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 22-Ն որոշումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախագահ

Գ. Գևորգյան

 

2022 թ. մարտի 29

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2022 թվական: