ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ԲԴԽ-34-Ն-6 |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ ԲԴԽ-68-Ն-15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 62-րդ կետի առաջին նախադասության «Մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը» և երկրորդ նախադասության «արտահերթ» բառերը հանել,
2) Հավելվածի 74-րդ կետի «մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը» բառերը հանել,
3) Հավելվածի 75-րդ կետի «, եթե այդ ժամկետը լրանում է մինչև մարտի 15-ը» բառերը հանել,
4) Հավելվածի 85-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«85․ Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Խորհրդի որոշումներն ընդունվում են դռնփակ նիստում՝ խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական պաշտոնակատար |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ |
2022 թ. մարտի 28 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|