ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 59-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1085-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ «GAIN» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռը (երկու բեռնարկղ, 25,807 կգ ընդհանուր քաշով, 69,765 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 1085-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
(1-ին կետը փոփ. 08.04.22 N 254-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
04.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 59-Ա որոշման |
ՑԱՆԿ
NN ը/կ |
Քանակը |
Նկարագրությունը |
Քաշը (կգ) |
Արժեքը (եվրո) |
1. |
562 փաթեթ |
Սպորտային հագուստ, կոշիկ նոր (Adidas ֆիրմայի, 4026 զույգ) |
6364 |
42755 |
2. |
2 փաթեթ |
Դանակ-պատառաքաղ |
662 |
50 |
3. |
1606 փաթեթ |
Խոհանոցի և զուգարանի թուղթ, սեղանի անձեռոցիկ |
2682 |
612 |
4. |
20 փաթեթ |
Սննդամթերք |
10 839 |
2804 |
5. |
316 փաթեթ |
Հիգիենայի պարագաներ |
1770 |
18777 |
6. |
21 փաթեթ |
Գույք խոհանոցի համար, գեներատոր |
1447 |
410 |
7. |
2 փաթեթ |
Զուգարանակոնք |
223 |
2 |
8. |
504 փաթեթ |
Տակդիր |
1820 |
4355 |
Ընդհանուր՝ 3033 փաթեթ |
Բարեգործական ապրանքներ |
25807 |
69765 |
(հավելվածը խմբ. 08.04.22 N 254-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
04.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.04.2022, N 254-Ա | 09.04.2022, N 59-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|