Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 25.03.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 մարտի 2022 թվականի
ք. Երևան

N 121-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 494-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N5 հավելվածի:».

2) Որոշման N1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը, 4-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը, իսկ 5-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 25-ը:».

3) Որոշումը լրացնել N5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

 

ք. Երևան

23 մարտի 2022 թ.

 

 

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Հավելված

Հաստատված է 

Հայաստանի Հանրապետության 

հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2022 թվականի մարտի 23-ի

N 121-Ն որոշմամբ

 

Հավելված N 5

Հաստատված է 

Հայաստանի Հանրապետության 

հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի

N 494-Ն որոշմամբ

 

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձև

 

_____________________________________________

(ընկերության անվանումը)

 

___________թվական

N

Ցուցանիշի անվանումը

Արժեքը, (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ)

1.

Ընդհանուր հասույթ, այդ թվում՝

 

1)

կարգավորվող գործունեությունից, այդ թվում՝

 

ա.

շարժական կապի ծառայություններից, այդ թվում՝

 

ա1.

ձայնային ծառայությունից

 

ա2.

տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից

 

ա3.

կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունից

 

ա4.

փոխկապակցման ծառայությունից

 

ա5.

այլ ծառայություններից

 

բ.

ամրակցված կապի ծառայություններից, այդ թվում՝

 

բ1.

ձայնային ծառայությունից

 

բ2.

տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից

 

բ3.

փոխկապակցման ծառայությունից

 

բ4.

կապուղիների վարձակալության ծառայությունից

 

բ5.

այլ ծառայություններից

 

2)

չկարգավորվող գործունեությունից

 

_____________________________

/իրավասու անձի ստորագրություն/

__________________________

/անուն, ազգանուն/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան