Գլխավոր տեղեկություն
Համար
N 473-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2022 թվականի N 473-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետը «բույսերի» բառից հետո լրացնել «և վայրի բույսերից դեղաբուսական հումքի» բառերով.

2) որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետից հանել «արտահանման և» բառերը.

3) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 1 հավելվածի 1.2-րդ և N 2 հավելվածի 2.6-րդ և 2.8-րդ կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման, N 2 հավելվածի 2.1-ին և 2.3-րդ կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման կամ ներմուծման, N 2 հավելվածի 2.13-րդ կետով սահմանված ապրանքատեսակների ներմուծման համար տրվում է մեկանգամյա լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի 7-9-րդ ենթակետերով նախատեսված առանձնահատկությունները.».

4) որոշման N 1 հավելվածի «D» անվանացանկի՝

ա. 1-ին կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3827-ից (բացի 3827 12 000 0)»,

բ. 3-րդ և 5-րդ կետերը «8418 10 800-ից» բառերից հետո լրացնել «8418 10 900 0-ից» բառերով,

գ. 6-րդ կետում «8479 89 970 8-ից» բառերը փոխարինել «8479 89 970 7-ից» բառերով,

դ. 8-րդ կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3907 29 900-ից»,

ե. «E» անվանացանկում «2903 39 110 0» թիվը փոխարինել «2903 61 000 0» թվով.

5) որոշման N 2 հավելվածի ցանկի՝

ա. 1-ին կետում «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով, «8109 30 000 0-ից» բառերը՝ «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 100 0-ից» բառերը՝ «8112 61 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը՝ «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո լրացնել «8112 31 000 0-ից 8112 41 000 1-ից» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,

բ. 7-րդ կետի 1-ին ենթակետում «8548 10-ից» բառերը փոխարինել «8549 11 000 0-ից» բառերով, իսկ «7001 00 100 0-ից» բառերից հետո լրացնել «8549 31 000 1-ից 8549 91 000 1-ից» բառերով,

գ. 20-րդ կետի 2-րդ ենթակետում «4401 40-ից» բառերը փոխարինել «4401 49 000 0-ից» բառերով, իսկ «4401 39 000 0-ից» բառերից հետո լրացնել «4401 41 000 0-ից» բառերով,

դ. 21-րդ կետում «5703 20-ից 5703 30-ից» բառերը փոխարինել «5703 21 000-ից 5703 29 000-ից 5703 31 000-ից 5703 39 000-ից» բառերով,

ե. 22-րդ կետում «3824 90 610 0-ից» բառերը փոխարինել «3824 99 610 0-ից» բառերով.

6) որոշման N 6 հավելվածի ցանկի՝

ա. 33-րդ կետում «8106 00 100 0-ից» բառերը փոխարինել «8106 90 000 0-ից» բառերով, «8109 30 000 0-ից» բառերը՝ «8109 39 000 0-ից» բառերով, «8112 92 210 9-ից» բառերը՝ «8112 92 210 8-ից» բառերով, «8108 30 000 0-ից» բառերից հետո լրացնել «8109 31 000 0-ից» բառերով, «8112 22 000 0-ից» բառերից հետո՝ «8112 41 000 1-ից» բառերով, «8112 52 000 0-ից» բառերից հետո՝ «8112 61 000 0-ից» բառերով, իսկ «8107 30 000 0-ից» բառերը հանել,

բ. 36-րդ կետում «8548 10 910 0-ից» բառերը փոխարինել «8549 11 000 0-ից» բառերով,

գ. 37-րդ կետի երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8549 11 000 0-ից

8549 12 000 0-ից

8549 14 000 0-ից

8549 19 000 0-ից».

7) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

8) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

9) որոշման N 9 հավելվածի՝

ա. N 2 ձևի և N 8 ձևի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Նշանակման երկիրը»,

բ. N 4 ձևի և N 10 ձևի 7-րդ կետում «Արտահանման» բառը փոխարինել «Ուղարկող» բառով,

գ. N 5 ձևի և N 11 ձևի վերջին տողից հանել «18.» թիվը,

դ. N 11 ձևի վերջին տողից հանել «заявителя» բառը,

ե. N 12 ձևի վերջին տողից հանել «Հայտատուի» բառը.

10) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածներում «ԵՏՄ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

08.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 7-ի N 473-Ն որոշման

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 5-ի N 90-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՅՐԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ՎԱՅՐԻ ԲՈՒՅՍԵՐԻՑ ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈԻՄՔԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Կենդանի վայրի կենդանիներ

 

Ապրանքի անվանումը

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը կամ խումբը

1.1. Վայրի կենդանիներ

01-րդ խմբից

1.2. Կենդանի ձուկ (բացի դեկորատիվ ձկներից)

0301-ից

1.3. Կենդանի խեցգետնակերպեր զրահով, կամ առանց զրահի

0306-ից

1.4. Կենդանի կակղամորթեր խեցիով կամ առանց խեցու

0307-ից

1.5. Կենդանի ջրային անողնաշարավորներ, բացի խեցգետնակերպերից և կակղամորթերից

0308-ից

1.6. Վայրի թռչունների ձվեր՝ կճեպով, թարմ

0407-ից

1.7. Արտեմիայի (Artemia salina) ձու (թաղանթապատյան)

0511 91 909 0-ից

 

2. Առանձին վայրի բույսեր

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

2.1. Մայրու ընկույզներ, կեղևով և առանց կեղևի

0802 91 000

0802 92 000 0

0811 90 390 0-ից

0811 90 950 0-ից

2.2. Ծովային և այլ ջրիմուռներ

1212 21 000 0

1212 29 000 0

 

3. Վայրի բույսերից դեղաբուսական հումք

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

3.1. Բույսերը և դրանց մասերը (ներառյալ սերմերը և պտուղները), որոնք հիմնականում օգտագործվում են որպես օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, սնկասպան միջոցներ կամ նույնանման նպատակներով, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած

1211-ից

3.2. Բուսական հյութեր և լուծամզվածքներ, որոնք օգտագործվում են որպես օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, սնկասպան միջոցներ և նույնանման նպատակներով:

1302-ից

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 7-ի N 473-Ն որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 5-ի N 90-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

1. Ակոնիտ

1211 90 860 8-ից

2. Ակոնիտին

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

3. Ամիզիլ

2922 19 700 0-ից

4. Ացեկլիդին

2933 39 980 0-ից

5. Բարիում ցիանական

2837 19 000 0-ից

6. Բրուցին

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

7. Հիոսցիամին հիմք

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

8. Հիոսցիամին կամֆորատ

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

9. Հիոսցիամինի սուլֆատ

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

10. Գլիֆտոր

2905 59-ից

11. Կադմիում ցիանական

2837 19 000 0-ից

12.Կալցիում ցիանական

2837 19 000 0-ից

13. Կարբախոլին

2924 19 000 9-ից

14. Մերկապտոֆոս

2930 90 950 8-ից

15. Մեթիլսպիրտ (մեթանոլ)

2905 11 000 0-ից

16. Արսեն

2804 80 000 0-ից

17. Արսենական անհիդրիդ

2811 29 100 0-ից

18. Արսենային անհիդրիդ

2811 29 900 0-ից

19. Նատրիումի արսենատ

2842 90 800 0-ից

20. Նիկոտին

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

21. Նովարսենոլ

2931 90 000 9-ից

22. Պրոմերան

2852 90 000 7-ից

23. Սնդիկ մետաղական

2805 40 100 0-ից

2805 40 900 0-ից

24. Սնդիկի երկյոդիդ

2852 10 000 8-ից

25. Սնդիկի երկքլորիդ

2852 10 000 8-ից

26. Սնդիկի օքսիցիանիդ

2852 10 000 8-ից

27. Սնդիկի սալիցիլատ

2852 10 000 8-ից

28. Սնդիկի ցիանիդ

2852 10 000 8-ից

29. Արծաթ ցիանական

2843 29 000 0-ից

30. Սկոպոլամինի հիդրոբրոմիդ

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

31. Ստրիխնինի նիտրատ

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

32. Շիկատակի ալկալոիդների հանրագումար

2939 79 000 0-ից

2939 80 000 0-ից

33. Թալիում չմշակված

8112 51 000 0-ից

34. Նիկելի քառակարբոնիլ

2931 90 000 9-ից

35. Տետրաէթիլկապար

2931 10 000 0-ից

36. Տետրամեթիլկապար

2931 10 000 0-ից

37. Ընձախոտ ջունգարական թարմ

1211 90 860 8-ից

38. Ֆենոլ

2907 11 000 0-ից

39. Ցինկի ֆոսֆիդ

2853 90 900 0-ից

40. Դեղին ֆոսֆոր

2804 70 001 0-ից

41. Արծաթի ֆտորիդ

2843 29 000 0-ից

42. Օ-քլորբենզիլիդենմալոնոերկնիտրիլ «*»

2926 90 980 0-ից

43. Ցինկ ցիանական

2837 19 000 0-ից

44. Ցինխոնին

2939 20 000 0-ից

45. Ժանտընկույզի (չիլիբուխայի) հանուկ

1302 19 900 0-ից

46. Էթիլմերկուրֆոսֆատ

2852 10 000 8-ից

47. Էթիլմերկուրքլորիդ

2852 10 000 8-ից

48. Օձի թույն

3001 90 980 0-ից

49. Մեղվի թույն մաքրված

3001 90 980 0-ից

50. Նատրիումի ցիանիդ «*»

2837 11 000 0-ից

51. Կալիումի ցիանիդ «*»

2837 19 000 0-ից

52. Պղնձի ցիանիդներ

2837 19 000 0-ից

1) սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանումով (ֆիզիկական և քիմիական բնութագրերով).

2) «*» բացառությամբ թունավոր նյութերի, որոնք հսկվում են նշված ապրանքների նշանակման երկիր հանդիսացող Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի արտահանման հսկողության համակարգով։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2022 թվական: