Գլխավոր տեղեկություն
Համար
N 541-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.03.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

15 մարտի 2022 թ.

N 541-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հ.25/3 հասցեում գտնվող «Ալմաստ» կայարանի և Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Սպանդարյան» կայարանի զբաղեցրած համապատասխանաբար 2133,87քմ մակերեսով և 92176,36 քմ մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» հողերի կատեգորիայից փոխադրել «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի կատեգորիա։

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. մարտի 15

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան