ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 509-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 205-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1321-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 160-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 205-Ն որոշման՝
1) նախաբանը «մասը» բառից հետո լրացնել «և 2021 թվականի նոյեմբերի 17-ի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-361-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը» բառերով.
2) 1-ին կետով հաստատված հավելվածի՝
ա. 5-րդ կետի առաջին պարբերությունը և 5.2-րդ կետը «ժառանգը՝ եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում» բառերից հետո լրացնել «(մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում՝ այն ժառանգը, որին բոլոր ժառանգների համաձայնությամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)» բառերով,
բ. 5-րդ կետում՝
- 3-րդ ենթակետը «կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի» բառերից հետո լրացնել «կամ գույքի կառուցապատման իրավունքի» բառերով,
- 5-րդ ենթակետը «բնակարանի առուվաճառքի» բառերից հետո լրացնել «կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման» բառերով,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու դեպքում սույն կետով սահմանված հայտը ներկայացվում է 2023 թվականի հունվարի 1-ից:»,
գ. 5.1-ին կետում «տասնհինգ» բառից հետո լրացնել «, իսկ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու դեպքում՝ երեսուն» բառերով, իսկ «սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «սահմանված համապատասխան ժամկետում» բառերով,
դ. 5.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ընդ որում, մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու եռամսյակների համար դիմում ներկայացնելու դեպքում վարկառուն տեղեկացնում է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համապատասխան եռամսյակ(ներ)ի համար սույն կետում նշված տեղեկատվությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով հարկային մարմնին տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ։»,
ե. 8-րդ կետի առաջին պարբերությունը «Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է» բառերից հետո լրացնել «և (կամ) վարկառուին դիմումը լրացնելու պահին տեղեկացվում է, որ դիմումը հնարավոր չէ հանձնել» բառերով,
զ. 11-րդ կետի՝
- 2-րդ ենթակետը «ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթղթի համարը/սերիան» բառերով,
- 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
- 4-րդ ենթակետից հանել «բանկի անվանումը և» բառերը,
է. 12-րդ կետից հանել «և վերադարձի մասին հարկային մարմնի կողմից ծանուցվում է վարկառուին» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին N 1321-Ն որոշման՝
1) նախաբանը «մասը» բառից հետո լրացնել «և 2021 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-360-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով.
2) 1-ին կետով սահմանված հավելվածի՝
ա. 2-րդ կետից, 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերից հանել «բնակելի թաղամասերում կամ համալիրներում» բառերը,
բ. 5-րդ կետի առաջին պարբերությունը և 5.2-րդ կետը «ժառանգը՝ եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում» բառերից հետո լրացնել «(մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում՝ այն ժառանգը, որին բոլոր ժառանգների համաձայնությամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)» բառերով,
գ. 5-րդ կետում՝
- 3-րդ ենթակետը «կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի» բառերից հետո լրացնել «կամ գույքի կառուցապատման իրավունքի» բառերով,
- 5-րդ ենթակետը «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին» բառերից հետո լրացնել «կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման» բառերով, իսկ «կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին» բառերից հետո՝ «կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերման» բառերով,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում սույն կետով սահմանված հայտը ներկայացվում է 2023 թվականի հունվարի 1-ից:»,
դ. 5.1-ին կետի`
- առաջին պարբերությունում «տասնհինգ» բառից հետո լրացնել «, իսկ բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ երեսուն» բառերով, իսկ «սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «սահմանված համապատասխան ժամկետում» բառերով,
- 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝
«2.1) 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով կառուցված կամ կառուցվող անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) այն գոտում, որում գտնվող գույքերի մասով հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված կարգով վերադարձման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ գույքի շինարարության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշումն ընդունվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:»,
ե. 5.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ընդ որում, մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու եռամսյակների համար դիմում ներկայացնելու դեպքում վարկառուն տեղեկացնում է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համապատասխան եռամսյակ(ներ)ի համար սույն կետում նշված տեղեկատվությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով հարկային մարմնին տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ։»,
զ. 8-րդ կետի՝
- առաջին պարբերությունը «Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է» բառերից հետո լրացնել «և (կամ) վարկառուին դիմումը լրացնելու պահին տեղեկացվում է, որ դիմումը հնարավոր չէ հանձնել» բառերով,
- 4-րդ ենթակետում «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 2.1-ին» բառերով,
է. 11-րդ կետի՝
- 2-րդ ենթակետը «ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթղթի համարը/սերիան» բառերով,
- 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
- 4-րդ ենթակետից հանել «բանկի անվանումը և» բառերը,
ը. 12-րդ կետից հանել «և վերադարձի մասին հարկային մարմնի կողմից ծանուցվում է վարկառուին» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 160-Ն որոշման՝
1) նախաբանը, 1-ին կետը, 2-րդ կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 1-ին և 5-րդ կետերը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասը» բառերից և դրանց համապատասխան հոլովաձևերից առաջ լրացնել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ մասը և» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին և 2-րդ կետերում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) հավելվածի 3-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետը «(հասցեն)» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության վերաբերյալ տեղեկատվությունը» բառերով,
բ. 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) շինարարության թույլտվությունների տրամադրման՝ լիազոր մարմինների որոշումների ընդունման ամսաթիվը:»:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2022 թվական: