ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2022 թվականի N 362-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԻԲԱՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԻԲԱՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԻԲԱՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
24.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 24-ի N 362-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահան- ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1. |
7010904700 |
Բանկա գլանաձև |
--0,15 լիտրից պակաս, ապակյա բանկաներ` 0.03 լիտր տարողությամբ, անգույն ապակուց 2) 2/1 |
հատ |
4 000 000 |
Իտալիա |
Իտալիա |
144 000 000 |
|
2. |
7010904500 |
Բանկա պարզ |
--0,15 լիտր կամ ավելի, բայց 0.33 լիտրից ոչ ավելի, ապակյա բանկաներ` 0.212 լիտր տարողությամբ, անգույն ապակուց 2) 1/1 |
հատ |
500 000 |
Իտալիա |
Իտալիա |
56 000 000 |
|
3. |
7010906101 |
Բանկա էվոլուցիա |
1)— 0,25 լիտր կամ ավելի, բայց 0.33 լիտրից ոչ ավելի ապակյա բանկաներ 0.327լ տարողությամբ 2) 18/1 |
հատ |
1 000 000 |
Լեհաստան |
Լեհաստան |
120 000 000 |
|
4. |
8309901000 |
Կափարիչ արծաթագույն |
1)—խցանման կափարիչներ կապարից․ խցանման կափարիչներ ալյումինից 21 մմ-ից ավելի տրամագծով, խցանման կափարիչներ պտուտակով, բանկաների համար, ալյումինե 2) 1/1 2.1) ct- |
կգ |
27 245 |
Իտալիա |
Իտալիա |
78 000 000 |
|
5. |
8309901000 |
Կափարիչ սպիտակ |
1)—խցանման կափարիչներ կապարից․ խցանման կափարիչներ ալյումինից 21 մմ-ից ավելի տրամագծով, խցանման կափարիչներ պտուտակով, բանկաների համար, ալյումինե 2) 1/1 2.1) ct- |
կգ |
8 820 |
Իտալիա |
Իտալիա |
21 000 000 |
|
6. |
8309901000 |
Կափարիչ ոսկեգույն |
1)—խցանման կափարիչներ կապարից․ խցանման կափարիչներ ալյումինից 21 մմ-ից ավելի տրամագծով, խցանման կափարիչներ պտուտակով, բանկաների համար, ալյումինե 2) 1/1 2.1) ct- |
կգ |
13 610 |
Իտալիա |
Իտալիա |
39 000 000 |
|
Ընդամենը |
458 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
24.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.08.2022, N 1211-Ա | 05.08.2022, N 362-Ա | |
19.05.2022, N 701-Ա | 20.05.2022, N 362-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|