Գլխավոր տեղեկություն
Համար
N 538-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.03.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

15 մարտի 2022 թ.

N 538-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն.

1) ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, ռեժիսոր, սցենարիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Էլմիրա Հեքեքյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կիևյան փողոց հ.26 հասցեում փակցնելու համար,

2) ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, քանդակագործ Թերեզա Միրզոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Թամանյան փողոց հ.3 հասցեում փակցնելու համար,

3) ազատամարտիկ, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Դավթաշեն 4-րդ թաղամաս հ.17/1 հասցեում փակցնելու համար,

4) ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ.16 հասցեում փակցնելու համար,

5) ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մարտին Թովմասյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Պուշկինի փողոց հ.3 հասցեում փակցնելու համար,

6) ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Մուսախանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Չարենցի փողոց հ.4 հասցեում փակցնելու համար,

7) հայ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Աբովյան փողոց հ.29 հասցեում փակցնելու համար,

8) բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրաչյա Սաղաթելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ.62 հասցեում փակցնելու համար,

9) ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչյա Աշուղյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Սունդուկյան փողոցի հ.26 հասցեում փակցնելու համար,

10) ՀԽՍՀ վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր Տիրան Մարությանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մոսկովյան փողոց հ.8 հասցեում փակցնելու համար:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. մարտի 15

Երևան