ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 մարտի 2022 թ. |
N 553-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի հ.498-Ն որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Բեսթ քոմփ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Նոր-Նորք վարչական շրջանի, Նոր Նորքի 8-րդ միկրոշրջանի հ.1/3 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող 118.16քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12052021-01-0314 վկայական), Նոր Նորքի 8-րդ միկրոշրջանի հ.1/2 հասցեին կից Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող 118.16քմ մակերեսով համարժեք հողամասի հետ փոխանակելուն։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. մարտի 15 Երևան |