Գլխավոր տեղեկություն
Համար
N 196-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 196-Ա

 

«ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅ, ԱՐՑԱԽԱՀԱՅ ԵՎ ՏԵՂԱԲՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 100,130,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն սիրիահայ, արցախահայ և տեղաբնակ ուսանողների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 196-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅ, ԱՐՑԱԽԱՀԱՅ ԵՎ ՏԵՂԱԲՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել Սիրիայից, Արցախից տեղահանված և տեղացի կարիքավոր երիտասարդներին ըստ հետևյալի՝

 Կարողությունների զարգացում և հովվական աջակցություն

● Աշխատանքի տեղավորում/պրակտիկա

● Բարձր առաջադիմությամբ ուսանողներին կրթաթոշակների տրամադրում

● Լավագույն բիզնես գաղափարների ֆինանսավորում՝ դրամաշնորհի տեսքով

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից՝ խնայված գումարներն ուղղելով ծրագրի շահառուների թվի ավելացմանը:

3.

Բարեգործը

«Հաց Աշխարհին» (Bread for the World), Կառոլինե-Միխաելիս 1 փողոց, 10115, Բեռլին, Գերմանիա

4.

Ծրագիրը կատարողը

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ

ՀՀ 1101, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ՀՎՀՀ`04717139

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերում բնակվող՝ ծրագրի չափանիշներին համապատասխանող ուսանողները։

Բնագավառը՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

100,130,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Սիրիայից, Արցախից տեղահանված և տեղացի կարիքավոր երիտասարդներ, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

10.03.2022 թ. – 31.03.2024 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի միջոցառումները հետևյալն են՝

Կարողությունների զարգացում և հովվական աջակցության ցուցաբերում

Սույն բաղադրիչը պարունակում է մասնագիտական դասընթացներ, սեմինարներ, քննարկումներ և ճամբարների իրականացում հետևյալ թեմաներով՝ համակարգչային գրագիտություն, ծրագրավորում, հաշվապահություն, օտար լեզուներ, երիտասարդների հիմնախնդիրներ, մարդու իրավունքներ՝ ներառյալ փախստականների իրավունքները, դիակոնիա, կայուն զարգացման նպատակներ, այցելություններ մանկատներ և ծերանոցներ։

Դասընթացները կիրականացվեն՝ ըստ ուսանողների առաջարկած թեմաների, Երևանում և մարզերում։

 

Ընդամենը ֆինանսական միջոցները՝ 21,575,000 դրամ: Իրականացման ժամկետը՝ 10․03․2022 թ. – 31.12.2023 թ.

 

Աշխատանքի տեղավորում/պրակտիկա

Աշխատանքի հնարավորություններ կստեղծվեն պրակտիկայի միջոցով՝ պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններում։ Ծրագիրը կհավաքագրի ցանկություն ունեցող ուսանողներին և Միասնական սոցիալական ծառայության և մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ համատեղ՝ կտեղավորի տարբեր կազմակերպություններում։

Պրակտիկան կտևի չորս ամիս, ծրագիրը ուսանողներին կտրամադրի ամսական 50 000 դրամ՝ տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու նպատակով։ Գործատուն պարտավոր կլինի զարգացնել ուսանողի մասնագիտական կարողությունները և պրակտիկայի ավարտից հետո տեղավորել աշխատանքի կամ տրամադրել երաշխավորագիր։ Նախատեսվում է տարեկան 30 ուսանողի տեղավորել պրակտիկայի։ (2 տարի x 30 ուսանող x 50,000 դրամ)

Հինգ փոքր դրամաշնորհներ կտրամադրվեն լավագույն բիզնես պլանների համար՝ նոր բիզնեսներ ստեղծելու համար, որոնք ներկայացված կլինեն ուսանողների կողմից, նախապայման ունենալով, որ ստեղծված աշխատատեղերում կաշխատեն ծրագրի շահառուները։ (2 տարի x 5 դրամաշնորհ x 1,000,000 դրամ)

Կիրականացվեն նաև դասընթացներ՝ ինչպես գտնել աշխատանք, ինչպես գրել ինքնակենսագրական և պատրաստվել հարցազրույցի թեմաներով։ (2,000,000 դրամ)

 

Ընդամենը ֆինանսական միջոցները՝ 15,000,000 դրամ:

Իրականացման ժամկետը՝ 10․03․2022 թ. – 31.12.2023 թ.

 

Կրթաթոշակներ

150 հոգու կտրամադրվեն մասնակի կրթաթոշակներ, 75 կրթաթոշակ տարեկան։ Տրամադրումը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝ գրանցված ուսանող, երաշխավորագիր կրթական հաստատությունից, կարիքավորության աստիճան, այլ աղբյուրներից համաֆինանսավորման հնարավորություն։

Ուսանողների առաջադիմությունը ստուգելու համար, հանդիպումներ կլինեն համալսարանների հետ։ Կարիքավորության բացահայտման համար, ծրագիրը կպահանջի մի շարք փաստաթղթեր՝ ծնողների աշխատանք չունենալու մասին տեղեկանք, սոցիալական աջակցության տեղեկանք, վարձով ապրելու պայմանագիր, կոմունալ վճարների ստացականներ, և այլն։ Առանձին դեպքերում կիրականացվեն տնայցեր։

 

Ընդամենը ֆինանսական միջոցները՝ 21,000,000 դրամ: (2 տարի x 75 ուսանող x 140,000 դրամ)

Իրականացման ժամկետը՝ 10․03․2022 թ. – 31.12.2023 թ.

 

Հանդիպումներ, քննարկումներ

Շահառուների հավաքագրում, արդյունքների ամփոփում Անհրաժեշտ կլինի կատարել՝

□ հյուրասիրության, կոմունալ, գրասենյակային և հեռահաղորդակցության ծախսեր – 700,000 դրամ

□ կազմակերպական աշխատանքների վարձատրություն 3,300,000 դրամ (22 ամիս x 1 անձ x 150,000 դրամ):

 

Ֆինանսական միջոցները` 4,000,000 դրամ:

Իրականացման ժամկետը՝ 10․03․2022 թ. – 31․03․2024 թ.

 

Խորհրդատվություն / վերահսկողություն

Ծրագիրն իրականացվում է խորհրդատուի աջակցությամբ և վերահսկողությամբ, ով պատասխանատու է ծրագրի մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծման, մոնիթորինգի, գնահատման և անհրաժեշտ հետազոտությունների իրականացման, երիտասարդների հիմնախնդիրների և աշխատաշուկայի վերաբերյալ դասընթացների կազմակերպման, ծրագրի իրականացման և վերահսկողության ժամանակացույցի կազմման, ինչպես նաև ֆինանսավորող կազմակերպության հետ սերտ հարաբերություններ պահելու համար։

 

Ֆինանսական միջոցները` 22,152,000 դրամ (24 x 923,000)

Իրականացման ժամկետը՝ 10․03․2022 թ. – 31․03․2024 թ.

 

Անձնակազմի ծախսեր

Ծրագրի իրականացմանը ներգրավված են լինելու Կլոր սեղան հիմնադրամի տնօրենն ու գլխավոր հաշվապահը, որոնք պատասխանատվություն են կրում ծրագրի բարձր մակարդակով և արդյունավետ իրականացման և հաշվետվողականության համար

 

Ֆինանսական միջոցները` 8,625,600 դրամ 24 x (1x 96,400 + 1x 263,000):

Իրականացման ժամկետը՝ 10․03․2022 թ. – 31․03․2024 թ.

 

Վարչական և այլ ծախսեր

 

Գրասենյակային ու մոնիտորինգի ծախսեր-  2,440,000 դրամ

Աուդիտի ծախսեր - 1,400,000 դրամ

Գույքի ձեռքբերում / նորոգում - 3,937,500 դրամ

 

Ֆինանսական միջոցները` 7,777,500 դրամ

Իրականացման ժամկետը՝ 10․03․2022 թ. – 31․03.2024 թ.

10.

Ձեռքբերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

● Մասնագիտական դասընթացներ ուսումնական հաստատություններից/անհատներից 12,000,000 դրամ

● Հյուրանոցային ծառայություններ 10,000,000 դրամ

● Տրանսպորտային ծառայություններ, ավտոբուսների վարձակալություն 2,000,000 դրամ

● Կոմունալ և հեռահաղորդակցության ծախսեր 600,000 դրամ

● Գրասենյակային ծախսեր, գրենական պիտույքներ 500,000 դրամ

● Վառելիք 1,000,000 դրամ

● Սնունդ և հյուրասիրություն 1,000,000 դրամ

● Գույք 3,937,500 դրամ (Այս գումարը Կլոր սեղան հիմնադրամի և ֆինանսավորող կազմակերպության միջև կնքված պայմանագրին կից բյուջեում դրված է չնախատեսված ծախսեր հոդվածում, այն կարող ենք օգտագործել միայն դոնորի գրավոր համաձայնության դեպքում։

Մտադիր ենք խնդրել դոնորին թույլ տալ այն օգտագործելու մեր գրասենյակի օդափոխման համակարգը վերանորոգելու, մեկ դյուրակիր համակարգիչ, մեկ պատճենահանման ապարատ և մեկ թվային ֆոտոխցիկ գնելու համար)

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

● Անձնակազմի ծախսեր – 8,625,600 դրամ

● Կոմունալ, հեռահաղորդակցության ծախսեր 600,000 դրամ

● Գրասենյակային, մոնիտորինգի և վերահսկողության ծախսեր – 2,400,000 դրամ

● Աուդիտորական ստուգում 1,400,000 ՀՀ դրամ

Ընդամենը 13,025,600 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, Միասնական սոցիալական ծառայության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի, տեղական կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի վայրերում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի վերահսկողությունն իրականացվում է գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և խորհրդատուի կողմից։ Կիսամյակային կտրվածքով՝ բացի ֆինանսական և պատմողական հաշվետվություններից, ֆինանսավորող կազմակերպությանն է ներկայացվում նաև աուդիտ հաշվետվությունը։

Պարտավորվում ենք հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ