Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 108-Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ «ԼՈՒՍԱՍՏՂԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 07.04.22 N 241-Ա)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվող՝ 95,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու «Լուսաստղիկ» մանկապարտեզի հովանավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 07.04.22 N 241-Ա)

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

24.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 108-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳՅՈՒՄՐՈՒ «ԼՈՒՍԱՍՏՂԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի 150 սաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում:

Մանկապարտեզի բոլոր ծախսերի (բացառությամբ աշխատակազմի աշխատավարձերի) ֆինանսավորում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա, Վաշինգտոն պողոտա 1546 E):

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի հետ (ՀՀ, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Կարեն Դեմիրճյան 1-ին նրբանցք 25, ՀՎՀՀ` 05539827) համատեղ:

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

95,200,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Գյումրու քաղաքային համայնք

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

Մանկապարտեզի բոլոր ծախսերի ֆինանսավորում (բացառությամբ աշխատակազմի աշխատավարձերի)՝ սաների սննդի, տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների ձեռքբերում ու տրամադրում, ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում, պահակային պահպանության ծառայությունների ձեռքբերում, կոմունալ և չնախատեսված ծախսերի վճարում՝ 95,200,000 դրամի չափով:

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- սննդամթերքի ձեռքբերում և տրամադրում՝ 53,280,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 10,656,000 դրամ.

- կոմունալ ծախսերի վճարում՝ 17,500,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 3,500,000 դրամ.

- տնտեսական ապրանքների ձեռքբերում և տրամադրում՝ 2,175,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 435,000 դրամ.

- գրենական պիտույքների ձեռքբերում և տրամադրում՝ 1,145,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 229,000 դրամ.

- ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 10,800,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 2,160,000 դրամ.

- չնախատեսված ծախսեր՝ 9,700,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 1,940,000 դրամ,

- պահակային պահպանության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ, յուրաքանչյուր տարի՝ 120,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ կազ-

մակերպությունների հետ

Գյումրու համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկո- ղության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ., լրաց. 07.04.22 N 241-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

24.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2022, N 241-Ա 08.04.2022, N 108-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան