ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 241-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 108-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 24-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրու «Լուսաստղիկ» մանկապարտեզի հովանավորում» ծրագրի մասին» N 108-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ» բառերով.
2) որոշման հավելվածի 1-ին կետում «Գյումրու քաղաքապետարանի «Լուսաստղիկ» մանկապարտեզ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լուսաստղիկ» բառերով.
3) որոշման հավելվածի 4-րդ կետում «(ՀՀ, քաղ. Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի հետ (ՀՀ, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Կարեն Դեմիրճյան 1-ին նրբանցք 25, ՀՎՀՀ` 05539827) համատեղ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|