ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2013 թվականի |
թիվ 68 |
քաղ. Կազան |
«ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 034/2013):
2. Սահմանել, որ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 034/2013) ուժի մեջ է մտնում 2014 թվականի մայիսի 1-ից` բացառությամբ`
ա) V բաժնի՝ անասնաբուժական (զոոտեխնիկական) պատրաստուկների, կենդանիների աճի խթանիչների (այդ թվում` հորմոնալ պատրաստուկների), դեղամիջոցների (այդ թվում` հակաբիոտիկների) պարունակության հսկողության մասով, որն իրականացվում է սպանդային մթերքների (բացառությամբ լևոմիցետինի (քլորամֆենիկոլի), տետրացիկլինի խմբի և բացիտրացինի) արտադրողի (մատակարարի) կողմից դրանց կիրառման մասին տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ ուժի մեջ է մտնում հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդներ և կանոններ, ինչպես նաև նշված պահանջի կատարման ու կիրառման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող համապատասխան միջպետական (տարածաշրջանային) ստանդարտների մշակումից և «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում ու Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ստանդարտների ցանկում դրանք ներառելուց հետո.
բ) VIII բաժնի՝ մսամթերքի արտադրության ընթացքում նատրիումի (կալիումի) նիտրիտի 0,9 տոկոսից ոչ ավելի զանգվածային բաժնով նիտրիտային աղադրման (աղադրման նիտրիտային) խառնուրդների ձևով նատրիումի (կալիումի) նիտրիտի օգտագործման մասով՝ ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 15-ից.
գ) XI բաժնի՝
մսամթերքի մականշվածքում մսամթերքի խմբի մասին տեղեկատվության պարտադիր նշման մասով՝ ուժի մեջ է մտնում մսամթերքը (մսային, միս պարունակող, մսաբուսական, բուսամսային) խմբերին դասելու համար անհրաժեշտ կանոններ և մեթոդներ պարունակող համապատասխան միջպետական (տարածաշրջանային) ստանդարտների մշակումից և դրանք Համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ստանդարտների ցանկում ներառելուց հետո.
մսամթերքի մտացածին անվանման կիրառման մասով՝ ուժի մեջ է մտնում համապատասխան միջպետական (տարածաշրջանային) ստանդարտների մշակումից և դրանք Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ստանդարտների ցանկում ներառելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
Ս. Ռումաս |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.06.2023, թիվ 70 | 10.07.2024, թիվ 68 | |
27.09.2023, թիվ 98 | 07.04.2024, թիվ 68 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|