ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 մարտի 2022 թվականի |
թիվ 50-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը, դրանցում արտացոլվող տեղեկատվությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, 25-րդ հոդվածի 2-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 17/03-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի թիվ 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 286-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 17/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Կարգի 25-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«13) «Էլեկտրոնային փողերի լիցքավորում» տողում, լրացվում է միայն «Իրականացված գործառնություններ»-ից «Անկանխիկ եղանակով» դաշտի սյունակները, որտեղ նշվում են հաճախորդների կողմից էլեկտրոնային փողերի լիցքավորմանն ուղղված անկանխիկ վճարումների ծավալը և քանակը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. մարտի 25 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|