Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2022 թվականի N 439-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ պարբերության և 209-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ» բառերը փոխարինել «ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ,» բառերով.

2) որոշման 1-ին կետի՝

ա. «ա» պարբերությունը և որոշման N 1 հավելվածի վերնագիրը «ծախսերի» բառից հետո լրացնել «չափերի հաշվարկման և» բառերով,

բ. «բ» պարբերությունը «գործուղման մեկնած» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 4-րդ պարբերությունը «որոշման N 2 հավելվածով» բառերից հետո լրացնել «, իսկ օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում՝ սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով հրապարակվող ցանկով» բառերով.

4) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին, 7.2-րդ, 7.3-րդ և 7.4-րդ կետերով.

«7.1. Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերի ցանկը (այսուհետ՝ ցանկ) յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին, սակայն ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 30-ը, հրապարակվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ հիմք ընդունելով Միացյալ ազգերի կազմակերպության պետական ծառայողների միջազգային հանձնաժողովի կողմից տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա համար հրապարակված նորմատիվը (այսուհետ՝ ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվ), որի պատճենը ցանկի հետ միաժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում։

7.2. Ցանկում օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների համար գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը հաշվարկվում են հետևյալ կարգով՝

1) ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակի՝ գործուղման առաջին 60 օրվա համար նախատեսված սյունակի մեկ օրվա օրապահիկի և գիշերավարձի ծախսերի ընդհանուր չափը նվազեցվում է 15 տոկոսով.

2) առանձին երկրի կամ քաղաքի մեկ օրվա գիշերավարձի ծախսի չափը սահմանվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով տվյալ երկրի կամ քաղաքի համար հաշվարկված ընդհանուր գումարից՝ ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակում տվյալ երկրի կամ քաղաքի գիշերավարձի համար սահմանված տոկոսով հաշվարկելու և կլորացնելու (մինչև 0.5-ի դեպքում ստացված չափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0.5 և ավելիի դեպքում` դեպի մեծացում) միջոցով.

3) առանձին երկրի կամ քաղաքի մեկ օրվա օրապահիկի ծախսի չափը սահմանվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով տվյալ երկրի կամ քաղաքի համար հաշվարկված ընդհանուր գումարից հանելով սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով տվյալ երկրի կամ քաղաքի համար հաշվարկված գիշերավարձի ծախսի չափը.

4) այն դեպքերում, երբ ցանկում ներառվելու է այնպիսի երկիր, որն ընդգրկված չէ ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակում, ցանկում տվյալ երկրի համար գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը սահմանվում են ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակում տվյալ երկրի հարևան երկրների կամ քաղաքների համար սահմանված գործուղման ծախսերից (օրապահիկ, գիշերավարձ) սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված կարգով հաշվարկելով տվյալ երկրի հարևան երկրների կամ քաղաքների գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը և այդ չափերից միջինացված կարգով (միջին թվաբանականով) հաշվարկելով տվյալ երկրի գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը։

7.3. Յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 30-ը հրապարակված ցանկը տարածվում է տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից հետո գործուղված աշխատողի վրա, իսկ այն դեպքում, երբ աշխատողը տվյալ հունվարի 1-ի դրությամբ գտնվում է գործուղման մեջ՝ իր համար գործուղման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) վճարվում կամ վերահաշվարկվում են միջինացված (միջին թվաբանականով) չափերով, որոնք հաշվարկվում են մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) և հունվարի 1-ից հետո գործող ցանկերում տվյալ երկրի կամ քաղաքի համար սահմանված չափերից։

7.4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում պահպանվում են տվյալ կայքում սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով հրապարակված բոլոր տարիների ցանկերը և ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվների պատճենները։».

5) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով, իսկ օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում ցանկով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:».

6) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններում և 13-րդ կետում «Սույն որոշման N 2 հավելվածով» կամ «սույն որոշման N 2 հավելվածով» բառերը փոխարինել «ցանկով» բառով.

7) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «70 տոկոսը» բառերը փոխարինել «60 տոկոսը» բառերով.

8) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը «Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև» բառերից հետո լրացնել «հակահամաճարակային միջոցառումների շրջանակում պահանջվող պարտադիր նմուշառման ծախսերը,» բառերով.

9) որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 2-րդ նախադասությունում և որոշման N 2 հավելվածի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ» աղյուսակում «3000» թիվը փոխարինել «5000» թվով.

10) որոշման N 2 հավելվածի «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ» աղյուսակն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը սահմանելու մասին» N 711-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում և 3-րդ ենթակետի 1-ին նախադասությունում «N 2 հավելվածով» բառերը փոխարինել «N 1 հավելվածի 7.1-ին կետով սահմանված կարգով հրապարակվող ցանկով» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն և առավելագույն չափն ու վճարման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում և 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն կատարելու մասին» N 1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «N 2 հավելվածում օտարերկրյա» բառերը փոխարինել «N 1 հավելվածի 7.1-ին կետով սահմանված կարգով հրապարակվող ցանկում օտարերկրյա» բառերով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել, որ սույն որոշումը հրապարակվելու օրվանից հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվի սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով՝ որոշման N 1 հավելվածում լրացվող 7.1-ին կետով նախատեսված ցանկը և Միացյալ ազգերի կազմակերպության պետական ծառայողների միջազգային հանձնաժողովի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 1-ին հրապարակված նորմատիվի պատճենը։

6. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով՝ որոշման N 1 հավելվածում լրացվող 7.1-ին կետով նախատեսված և սույն որոշման 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկը տարածվում է 2022 թվականի մայիսի 1-ից հետո գործուղված աշխատողի վրա, իսկ այն դեպքում, երբ աշխատողը 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ գտնվում է գործուղման մեջ՝ իր համար գործուղման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) վճարվում կամ վերահաշվարկվում են միջինացված (միջին թվաբանականով) չափերով, որոնք հաշվարկվում են որոշման N 2 հավելվածի` մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ» աղյուսակով և սույն որոշման 5-րդ կետով սահմանված կարգով հրապարակված ցանկով տվյալ երկրի կամ քաղաքի համար սահմանված չափերից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան