Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-22.10.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 մայիսի 2022 թվականի
ք. Երևան

N 217-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 25.965 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17.307 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 11.539 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

4) Մեթոդիկայի 1-ին կետի 4–րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 46.617 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

5) Մեթոդիկայի 1-ին կետի 5–րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 46.617 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 25.965 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

6) Մեթոդիկայի 1-ին կետի 7-րդ ենթակետի`

ա. «ա» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 46.617 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» և «գ» պարբերություններում նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 25.052 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, որոնց համար՝ 22.547 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

25 մայիսի 2022 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2022, N 494-Ն 01.01.2023, N 217-Ն
25.10.2022, N 419-Ն 27.10.2022, N 217-Ն
22.09.2022, N 367-Ն 22.10.2022, N 217-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան