ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 214-Ա
«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 182,733,900 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
31.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 214-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 09423966 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Սյունիքի մարզ, գ.Շիկահող, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
182 733 900 դրամ, որից 9 576 900 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մարտի 15-ից մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2022 թվականի ծրագիր` 15.03.2022թ. 31.12.2022թ. – 182 733 900 դրամ, այդ թվում` 1. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր 153 900,0 հազար դրամ, 2. Ծառայությունների ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 6 430,7 հազար դրամ, 3. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 4 150,0 հազար դրամ, 4. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 375,0 հազար դրամ, 5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ)– 17 375,2 հազար դրամ, 6. Կենցաղային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 200,0 հազար դրամ, 7. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 195,0 հազար դրամ, 8. Պարտադիր վճարներ (1-4 եռամսյակ) – 108,0 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 6 430,7 հազար դրամ, այդ թվում` ● Գազամատակարարում – 300,0 հազար դրամ, ● Ջրամատակարարում – 30,0 հազար դրամ, ● Կապի ծառայություններ – 1220,0 հազար դրամ, ● Ապահովագրական ծառայություններ – 2865,0 հազար դրամ, ● Ներքին գործուղումներ – 330,7 հազար դրամ, ● Համակարգչային ծառայություններ-190,0 հազար դրամ, ● Ներկայացուցչական ծախսեր – 100,0 հազար դրամ, ● Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ – 995,0 հազար դրամ: 2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 150,0 հազար դրամ, այդ թվում` ● Ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն – 4000,0 հազար դրամ, ● Համակարգչային սաքերի պահպանման և վերանորոգման ծառայություն – 150,0 հազար դրամ: 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) 375,0 հազար դրամ, այդ թվում` ● Գրասենյակային նյութեր – 200,0 հազար դրամ, ● Արտադրական հատուկ հագուստ – 175,0 հազար դրամ, 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 17 375,2 հազար դրամ, այդ թվում` ● Բենզին «Ռեգուլյար» 13 902,2 հազար դրամ, ● Սեղմված բնական գազ 992,0 հազար դրամ, ● Շարժիչի յուղ – 175,0 հազար դրամ, ● Հակասառիչ հեղուկ – 54,0 հազար դրամ, ● Անիվներ – 1 852,0 հազար դրամ, ● Կուտակիչ մարտկոց – 400,0 հազար դրամ: 5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 200,0 հազար դրամ, այդ թվում` ● Կենցաղային նյութեր – 200,0 հազար դրամ, 6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 195,0 հազար դրամ, այդ թվում` ● Շինարարական նյութեր – 195,0 հազար դրամ, 7. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր – 153 900,0 հազար դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական և վարչարարական ծախսեր – 2 978,7 հազար դրամ՝ 1. Էներգետիկ ծառայություններ – 700,0 հազար դրամ, 2. Կոմունալ ծառայություններ – 30,0 հազար դրամ, 3. Կապի ծառայություններ 1 220,0 հազար դրամ, 4. Ներքին գործուղումներ – 330,7 հազար ՀՀ դրամ, 5. Համակարգչային ծառայություններ – 190,0 հազար դրամ, 6. Գրասենյակային նյութեր – 200,0 հազար դրամ, 7. Կենցաղային նյութեր – 200,0 հազար դրամ, 8. Պարտադիր վճարներ – 108,0 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
31.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|