Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-127-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.801
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (3 դեկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-99, այսուհետ` օրենք) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի նախաբանի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:»:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի «զինծառայողների նյութական պատասխանատվության մասին կանոնակարգին համապատասխան» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 45-րդ և 47-րդ հոդվածները համապատասխանաբար «ողջունել (հարգանք մատուցել)՝» և «ողջունում են (հարգանք են մատուցում) նաև՝» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«-Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրներին (հուշարձաններին).»:

 

Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածում`

 

1) հինգերորդ մասը «Պարո´ն ուսանող» բառերից հետո լրացնել «Կուրսա´նտ Հովհաննիսյան», «Պարո´ ն կուրսանտ» բառերով.

2) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ենթականերն ու կրտսերներն իրենց պետերին ու ավագներին դիմում են կոչումով կամ ազգանունով` կոչումից (ազգանունից) առաջ ավելացնելով «պարոն» բառը.

3) յոթերորդ մասի «Ուսանո´ղ Հովհաննիսյան», «Պարո´ն Հովհաննիսյան» բառերը փոխարինել «Պարո´ն կապիտան», «Պարո´ ն Հովհաննիսյան»» բառերով.

4) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Կին զինծառայողներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով կամ ազգանունով` ավելացնելով «տիկին» կամ «հարգելի» բառերը:

Օրինակ` «Ենթասպա´ Մինասյան», «լեյտենա´նտ Կարապետյան» կամ «Տիկի´ն Մինասյան», «Տիկի´ն Կարապետյան» կամ «Տիկի´ն ենթասպա», «Տիկի´ ն կապիտան» և այլն:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 941-րդ և 942-րդ հոդվածներով.

 

«Հոդված 941. Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը

 

Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` ուղեցույց փաստաթղթերի պահանջների համաձայն` մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման, մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի և միջոցների մշտական մարտական կիրառման պատրաստականության և նրանց` մինչև գնդի պաշտպանությանն անցնելը ղեկավարման, մարտական հերթապահություն ստանձնող ուժերի և միջոցների սահմանված կարգով նախապատրաստման ու ժամանակին հերթափոխի կատարման, մարտական հերթապահության մշտապես կատարելագործման, ինժեներական սարքավորումների և ամրաշինական կառույցների անվնաս վիճակում պահպանման, ինչպես նաև այլ նյութական միջոցների ու սարքավորումների ըստ նշանակության կիրառման, մարտական հերթապահությունում անվտանգության կանոնների սահմանման և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

Նա անմիջականորեն ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը: Գնդի հրամանատարի բացակայության դեպքում կատարում է նրա պարտականությունները` վերջինիս ցուցումով:

Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալի ծառայության առանձնահատկությունները դրսևորվում են հիմնականում խաղաղ ժամանակ, իսկ պատերազմի ժամանակ նա կատարում է իր պարտականությունները` համաձայն գնդի հրամանատարի կայացրած որոշման, և գնդի պաշտպանության տեղամասի մեկուսացված (առանձին) ուղղություններից մեկում ղեկավարում է մարտական գործողությունները:

 

Հոդված 942. Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը մարտական հերթապահության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է`

-իմանալ գնդի մարտական խնդիրն ինչպես պահպանության, այնպես էլ պաշտպանության ժամանակ,

-իմանալ մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման համար սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջներն ու ցուցումները, առօրյա ծառայության ընթացքում կիրառել դրանք,

-մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանի և ամենամսյա մարտական պատրաստության ու զորքերի ծառայության կազմակերպման մասին հրամանների մշակման գործընթացին,

-կազմակերպել և վերահսկել մարտական հերթապահություն ստանձնող ստորաբաժանումների նախապատրաստման գործընթացը, ստորաբաժանումների հրամանատարներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն,

-կազմակերպել մարտական հերթապահություն իրականացնող ուժերի ու միջոցների հերթափոխը և անձամբ մասնակցել դրան,

-իմանալ հակառակորդի կազմը, դիրքը և գործողությունների հավանական բնույթը, մշտապես ուսումնասիրել ու վերլուծել հետախուզական տեղեկությունները և հակառակորդի դիտարկման արդյունքները,

-իմանալ գնդի պաշտպանության տեղամասում և հակառակորդի մոտ տիրող մարտավարական իրադրությունը, մշտապես իր մոտ ունենալ մարտական հերթապահություն իրականացնող ուժերի ու միջոցների մարտական և քանակական կազմի մասին ճշտված տվյալները,

-իմանալ մարտական հենակետերի (դիրքերի, բնագծերի) ինժեներական սարքավորումների և ամրաշինական կառույցների իրական վիճակը, պահանջվող աշխատանքների ծավալը, ականադաշտերի տեղերը, դրանց ուրվագծերը, յուրաքանչյուր մարտական հենակետի (դիրքի, բնագծի) առանձնահատկություններն ու ծառայության իրականացման պայմանները,

-ստորաբաժանումների հետ համատեղ վերահսկել հենակետերի հանձնման-ընդունման գործընթացը, ամիսը չորս անգամից ոչ պակաս ստուգել մարտական հերթապահության ընթացքը` կատարելով նշումներ համապատասխան մատյաններում,

-մշտապես իմանալ հենակետերում խմելու ջրի, պարենի, վառելափայտի և այլ նյութական միջոցների սահմանված քանակության մասին տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջել դրանց ժամանակին ապահովումը: Երեք ամիսը մեկ անցկացնել հենակետերի ունեցվածքի գույքագրում, արդյունքների մասին զեկուցել գնդի հրամանատարին,

-հոգատար վերաբերմունք ցուցաբերել անձնակազմի նկատմամբ, իմանալ յուրաքանչյուր մարտական հենակետի (դիրքի, բնագծի) ավագի բարոյահոգեբանական վիճակը, նրա կազմակերպչական ունակությունները և պատրաստվածության աստիճանը, ենթականերից պահանջել առաջադրանքների պատշաճ մակարդակով և ժամանակին կատարում,

-վերահսկել մարտական հերթապահությունում ընդգրկված սպառազինության և ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործումը, խնամքն ու սպասարկումը, զինամթերքի անձեռնմխելի պաշարների առկայությունը` ըստ սահմանված նորմերի,

-անձնակազմի հետ պարբերաբար անցկացնել պարապմունքներ` մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման վերաբերյալ ուղեցույց փաստաթղթերի պահանջների իմացությունից,

-ղեկավարել առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու մարտական հերթապահության գործում դրանց ներդրման աշխատանքները:»:

 

Հոդված 7. Օրենքի 95-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասության «հրահանգներ» և երկրորդ նախադասության «հրահանգների» բառերը համապատասխանաբար փոխարինել «հրամաններ կամ կարգադրություններ» և «հրամանների կամ կարգադրությունների» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 96-րդ հոդվածի տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«-վերակարգի անցնելուց առաջ հրահանգավորել գնդի հերթապահին, նրա օգնականին, հսկիչ-անցագրային կետի հերթապահին, պահակապետին և գնդի շտաբի հերթապահին, ինչպես նաև գործուղման մեկնող ստորաբաժանումների (անձնախմբերի) հրամանատարներին` ստուգելով նրանց ստորաբաժանումների (անձնախմբերի) ապահովվածությունն անհրաժեշտ իրերով.»:

 

Հոդված 9. Օրենքի 173-րդ հոդվածի հինգերորդ պարբերության առաջին նախադասության «գրանցվում է այդ սենյակում պահվող զինադարակների, պահարանների, դարակների, վահանակների, պլակատների և այլ գույքի քանակը» բառերը փոխարինել «գրանցվում են այդ սենյակում պահվող զինամթերքի արկղերը, ծանր զենքի տեսակները, զինադարակները, պահարանները, դարակները և այլ գույքը» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 174-րդ հոդվածի երկրորդ պարբերության «պահարանները և փամփուշտների արկղերը» բառերը փոխարինել «պահարանների և փամփուշտների արկղերի բանալիները» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 182-րդ հոդվածի առաջին պարբերության երկրորդ նախադասության «ներսում`» բառը փոխարինել «ներսում` հատակից 150 սմ բարձրության վրա,» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 245-րդ հոդվածի առաջին պարբերության «(բացի ժամկետային ծառայության զինծառայողներից)» բառերը փոխարինել «(բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների)» բառերով, իսկ նույն հոդվածի երկրորդ պարբերությունը «զինծառայողի» բառից հետո լրացնել «(բացառությամբ պայմանագրային ժամկետային զինծառայողի)» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 248-րդ հոդվածի առաջին մասը ճանաչել ուժը կորցրած, իսկ երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Վաշտի հերթապահը նշանակված ժամին շարում է արձակվողներին, նրանց անունները գրանցում է համապատասխան գրքում (հավելված 12), կազմում նրանց ցուցակը և ներկայացնում գնդի հերթապահին:»:

 

Հոդված 14. Օրենքի 252-րդ հոդվածի հինգերորդ նախադասության «տնօրինությանը» բառը փոխարինել «ենթակայությանը» բառով:

 

Հոդված 15. Օրենքի 254-րդ հոդվածի երկրորդ մասի «որին ի տնօրինություն» բառերը փոխարինել «որի ենթակայությանը» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 293-րդ հոդվածի առաջին մասի «պահակակետերի» բառը փոխարինել «պահակապետերի» բառով:

 

Հոդված 17. Օրենքի 294-րդ հոդվածի չորրորդ մասի «քարտեզով» բառը փոխարինել «փոխարինման քարտերով» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 300-րդ հոդվածի յոթերորդ մասի «օգնականների» բառը փոխարինել «տեղակալների» բառով:

 

Հոդված 19. Օրենքի 308-րդ հոդվածի տասնյոթերորդ մասի և 311-րդ հոդվածի իններորդ պարբերության «անմիջական» բառը փոխարինել «ուղղակի» բառով:

 

Հոդված 20. Օրենքի 311-րդ հոդվածի երկրորդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«-ընդհանուր վերկացի ժամանակ, ինչպես նաև գիշերը տագնապի կամ հրդեհի դեպքում արթնացնել անձնակազմին.»:

 

Հոդված 21. Օրենքի 326-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած և վերադաս հրամանատարի հաստատած` գնդի մարտական պատրաստականության բերման պլանով:

Պլանում պետք է նախատեսված լինեն`

-գնդի մարտական պատրաստականության բերման ազդարարման և ղեկավարման կարգը (ուրվագիծը),

-մարտական տագնապ հայտարարելու, ստորաբաժանումները ծանուցելու իրավունք ունեցող անձի կոչումը, անունը և ազգանունը, ինչպես նաև սպաների, ենթասպաների և պայմանագրային զինվորական ծառայության անցած այլ զինծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը,

-գնդի մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումները,

-գնդի մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանները և գնդի ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերը, ինչպես նաև ելման բնագծերը, երթուղիների և զբաղեցման ու տեղաբաշխման կարգը,

-գնդի հավաքի շրջանը, ստորաբաժանումների հավաքակետերը և անձնակազմի դուրս գալու ու ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգը,

-համակողմանի ապահովման միջոցառումները,

-մարտական դրոշի դուրսբերման կարգը,

-զինամթերքի, պարենի և նյութական այլ միջոցների բեռնման ու մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանների դուրսբերման կարգը,

-գնդի տագնապով վերկացի և ստորաբաժանումների մարտական կիրառման (կենտրոնացման) շրջաններ դուրս բերելու պարետային ծառայության կազմակերպումը:»:

 

Հոդված 22. Օրենքի 353-րդ հոդվածի առաջին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ծառայողական պարտականություններից լրիվ կամ մասնակիորեն ազատելու իրավունքը վերապահվում է զորամասի հրամանատարին (պետին)` բժշկի (բուժակի) ախտորոշման հիման վրա:»:

 

Հոդված 23. Օրենքի 367-րդ հոդվածի «սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով» բառերը փոխարինել «սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերով:

 

Հոդված 24. Օրենքի 371-րդ հոդվածի առաջին պարբերության «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի թիվ 3 հավելվածի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշի նկարագրության կանոնադրության» 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մարտական դրոշի պահակակետում փակցվում են`

-մարտական դրոշի հետևի պատին՝ Հայաստանի Հանրապետության դրոշը (աջ կողմում` դեմքով դեպի պատը դիրքից), Հայաստանի Հանրապետության զինանշանը (ձախ կողմում` դեմքով դեպի պատը դիրքից), Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը (մեջտեղում),

-մարտական դրոշի աջ պատին՝ զինվորական երդման տեքստը, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում` նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը,

-մարտական դրոշի ձախ պատին` զորամասի մարտական ուղին:»:

 

Հոդված 26. Օրենքի թիվ 4 հավելվածի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների ցանկում» «կրտսեր լեյտենանտ» բառերը հանել, իսկ «գեներալ-գնդապետ» բառերից հետո ավելացնել «բանակի գեներալ» բառերը:

 

Հոդված 27. Օրենքի թիվ 12 հավելվածի «Վաշտում գործածվող փաստաթղթերի ձևերում» «Վաշտի զենքի և զինամթերքի բացթողման գրքի» ծանոթագրության 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տագնապով դուրս գալու ժամանակ ստորաբաժանումների զենքն ու զինամթերքը ստանալիս գրքում ստորագրում է դասակի հրամանատարի տեղակալը:»:

 

Հոդված 28. Օրենքի թիվ 12 հավելվածի «Վաշտում գործածվող փաստաթղթերի ձևերում» «Վաշտի, դասակի վերակարգերի թերթիկը» շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 


«ՎԵՐԱԿԱՐԳԻ  ԹԵՐԹԻԿ

 

_______ վաշտի ________ դասակի

__________________

(օրը, ամիսը, տարին)

 

Զինկոչումը,
ազգանունը,
անվան և
հայրանվան
սկզբնատառերը

Ծառայության վերակարգ Ընդա-
մենը

Տեղա-
փոխ.

վաշտում

Տեղա-
փոխ.

վաշտից դուրս

օրվա ցերե-
կային  
գիշե-
րային
ընդա-
մենը  
օրվա ցերե-
կային 
գիշե-
րային 
ընդա-
մենը

 

 

 

 

 

 

 

 

 

               

                  

դասակի հրամանատարի տեղակալ ___________________________________________
(զինկոչումը, ստորագրությունը, ազգանունը)»:

 

Հոդված 29. Օրենքի թիվ 13 հավելվածի «Շինությունների դռների վրա, շենքերի մուտքի մոտ տեղադրվող մակագրությունների օրինակելի ցանկի և դրանց ձևավորման» 1-ին կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Միևնույն հարկում վաշտի, ինչպես նաև սույն հավելվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված սենյակների համատեղ տեղաբաշխման դեպքում համարակալումն սկսվում է մուտքից` ըստ հաջորդականության, ժամացույցի սլաքի ուղղությամբ:»:

 

Հոդված 30. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-127-Ն