Գլխավոր տեղեկություն
Համար
N 896-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2022-21.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.890
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 896-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան և բյուջետային գործընթացի միասնականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կապի միջոցների տեսակների, քանակի և ծառայության համար կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար փոստային կապի ծառայության ձեռքբերման ծախսերի տարեկան սահմանաչափ սահմանել ամսական նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար քաղաքային ռադիոցանցի, ինչպես նաև ծառայության կենտրոնական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համար հատուկ հեռախոսակապի (սուպեր), ռադիոկապի և ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կոմունալ ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներին համապատասխան:

5. Քրեակատարողական հիմնարկների համար սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր` մեկ դատապարտյալին կամ կալանավորվածին պահելու համար՝

1) խմելու ջուր, ջրահեռացում՝ 180 լիտր.

2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 5 կվտ/ժ.

3) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 8 կվտ/ժ.

4)բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ մեկ խոր. մետր:

(5-րդ կետը փոփ. 10.03.22 N 287-Ա)

5.1. Քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերի համար սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր՝ մեկ աշխատողի հաշվարկով.

1) խմելու ջուր, ջրահեռացում՝ 120 լիտր.

2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 2,5 կվտ/ժ.

3) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 4 կվտ/ժ.

4) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ 0,5 խոր. մետր:

(5.1-ին կետը լրաց. 10.03.22 N 287-Ա)

6. Սույն որոշմամբ հաստատված նորմաները տարածվում են 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
 վարչապետ

Ա. Մարգարյան


 2005 թ. հուլիսի 2
Երևան

  Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 896-Ա որոշման



Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

Հաստիքի անվանումը կամ ստորաբաժանման տեսակը

Քաղաքային հեռախոսա-գծերի քանակը

Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների ամսական սահմանաչափը
(րոպե)

Ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների ամսական սահմանաչափը դրամով՝ արտահայտված ամսական նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով

միջքաղաքային և
դեպի բջջային ցանց

միջազգային

1

2

3

4

5

Քրեակատարողական վարչության պետ

1

2250

15

10

Քրեակատարողական վարչության պետի տեղակալ

1

1750

10

միայն մի տեղակալին` 10

Աշխատակազմի ղեկավար

1

2000

10

-

Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար

1

2000

10

-

Քրեակատարողական վարչության բաժնի պետ

1

1000

5

-

Քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ

1

900

2

-

Քրեակատարողական վարչության կապի գծով գլխավոր մասնագետ

1

900

2

-

Քրեակատարողական վարչություն (վերը նշված հեռախոսագծերից ու սահմանաչափերից բացի)

1

360

2

 

Քրեակատարողական ծառայության տարածքային մարմնի ղեկավար

1

2250

5

-

Քրեակատարողական հիմնարկի պետ

1

2250

8

-

Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ

1

1000

5

-

Քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ղեկավար

1

1000

5

-

Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ

1

600

2

-

Քրեակատարողական հիմնարկ (վերը նշված հեռախոսագծերից ու սահմանաչափերից բացի)

1

360

2

-

Քրեակատարողական ծառայողի այլ հաստիք, որը չի նշված վերևում

-

60

-

-

1. Դրամներով արտահայտված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը:
2. Հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները:
3. Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների նորմաները կիրառվում են այն տարածքներում, ուր ծառայությունը թվային կայանների միջոցով է մատուցվում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան