ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2022 թվականի N 287-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կապի միջոցների տեսակների, քանակի և կապի ծառայությունների, ինչպես նաև կոմունալ ծախսերի նորմաները հաստատելու մասին» N 896-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 5-րդ կետից հանել «, ներառյալ դրանց աշխատակազմերը,» բառերը, իսկ նույն կետը համարակալող «ա)», «բ)», «գ)» և «դ)» տառերը փոխարինել համապատասխանաբար «1)», «2)», «3)» և «4)» թվերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1. Քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերի համար սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր՝ մեկ աշխատողի հաշվարկով.
1) խմելու ջուր, ջրահեռացում՝ 120 լիտր.
2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 2,5 կվտ/ժ.
3) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 4 կվտ/ժ.
4) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ 0,5 խոր. մետր:»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
10.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |