Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-132-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.806
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 փետրվարի 2004 թվականի, ՀՕ-40-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից և տարածքային մարմիններից:

Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմինը կարող է ունենալ բաժիններ:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

- Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող),

- գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ.».

2) 2-րդ կետի «վարչության» բառը փոխարինել «կենտրոնական մարմնի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի աղյուսակից հանել «վարչության պետ,», «վարչության պետի տեղակալ,» և «վարչության բաժնի պետ,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը «լեյտենանտի կոչում» բառերից հետո լրացնել «` 6 ամսվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ գլխավոր հարկադիր կատարողի առաջարկությամբ:

Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մյուս պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:»:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «վարչության պետ, վարչության պետի տեղակալ կամ» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 12.1-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «գլխավոր հարկադիր կատարողը» բառերով.

2) 10-րդ մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին» բառերը փոխարինել «գլխավոր հարկադիր կատարողին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» բառերը` «գլխավոր հարկադիր կատարողը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 12.2-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «գլխավոր հարկադիր կատարողը» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին» բառերը փոխարինել «գլխավոր հարկադիր կատարողին» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Այլ պաշտոնի փոխադրելը

 

Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, սույն օրենքով սահմանված կարգով, այլ պաշտոնի փոխադրում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը:»:

 

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Գլխավոր հարկադիր կատարողը`

1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.

2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը. 

3) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.

4) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին խրախուսելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

6) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է հարկադիր կատարողների անօրինական որոշումները.

7) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.

8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.

9) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

10) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է ծառայության դեպոզիտ հաշիվը.

11) սահմանում է մարզային (Երևանի քաղաքային) բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

12) կազմակերպում է ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.

13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.

14) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ մասի 2-րդ կետի «Աղյուսակ 1.»-ի`

ա) 9-րդ սյունակից հանել «վարչության բաժնի պետ,» բառերը,

բ) 10-րդ սյունակից հանել «վարչության պետի տեղակալ,» բառերը,

գ) 11-րդ սյունակի «վարչության պետ» բառերը փոխարինել «գլխավոր հարկադիր կատարող» բառերով.

2) 3.1-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասից հանել առաջին նախադասության «, բացառությամբ վարչության ծառայողների» բառերը և երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 15. Օրենքի 34-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը` տույժը կիրառած պաշտոնատար անձի կողմից:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև գլխավոր հարկադիր կատարողը:»:

 

Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողների նկատմամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողի) կարող է կիրառել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:»:

 

Հոդված 17. Օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ կետում «4-5-րդ» բառերը փոխարինել «3-4-րդ» բառերով, իսկ «6-րդ» բառը` «5-րդ» բառով:

 

Հոդված 18. Օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ կետում «4-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով:

 

Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 5 տարի ժամկետով:

Գլխավոր հարկադիր կատարողը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:»:

 

Հոդված 20. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները համարվում են համապատասխանեցված և վերահայտարարված սույն օրենքով սահմանված կոչումներին, անկախ տվյալ պաշտոնում նշանակման ժամանակից, եթե նախկինում շնորհված կոչումը կամ դասային աստիճանը ավելի բարձր չէ, քան տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը:»:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 30
Երևան
ՀՕ-132-Ն