Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2022-24.05.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 203-Ա

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 489,892,605 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված` N 6230004/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,767,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2014 թվականի ապրիլի 6-ին կնքված` N 133008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 941,690 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի ապրիլի 13-ին կնքված` N 0285488 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 592,310 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված` N 4100003130100005370 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 690,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) Երևանի ԳԳՄ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01708132572 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) Շիրակի ԳԳՄ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 02108133502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) Սյունիքի ԳԳՄ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 14208138921 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) Լոռու ԳԳՄ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N 03108134373 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2022 թվականի հունվարի 11-ին կնքված` N Ե-232 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման ու կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 148,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված` N Կ16-0064 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման ու կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 6,941 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2015 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N Կ04-0161 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 13,323 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված` N ԱԻՆ 00360 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2014 թվականի հունիսի 18-ին կնքված` N ԱԻՆ 146 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2015 թվականի հուլիսի 30-ին կնքված` N ԱԻՆ 875 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-Ի հետ (ՀՎՀՀ` 02500052) 2014 թվականի հուլիսի 17-ի և 2020 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված՝ N 112782694 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում 750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-Ի Շիրակի տարածքային կենտրոնի հետ (ՀՎՀՀ` 02500052) 2008 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N 112826544 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում 210,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-Ի Գորիսի հարավային տարածքի հետ (ՀՎՀՀ` 02500052) 2002 թվականի հունվարի 1-ին կնքված՝ N 840002476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-Ի Վանաձորի հյուսիսային տարածքի հետ (ՀՎՀՀ` 02500052) 2004 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 510065805 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում 270,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

19) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված` N 0002/19/03/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության (ինտերնետային) ծառայությունների մատուցում՝ 792,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

20) «Դայանանետ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05524623) հետ 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N MA-1117 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

21) «Էկոլոգիա Վ.Կ.Հ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 04719486) հետ 2022 թվականի հունվարի 3-ին կնքված` N 04 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական թափոնների դուրսբերման և ոչնչացման ծառայությունների մատուցում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

22) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00807555) հետ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 2016/1201 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի սպասարկման աշխատանքների իրականացում և լիցենզիաների տրամադրում` 1,419,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

23) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված` N 7-12-76 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ «Նորք» կլինիկայում, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 234,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

24) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 402654354 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ Գյումրիի կլինիկայում, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 45,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

25) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 486545560 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ Գորիսի կլինիկայում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

26) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 218107397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ Վանաձորի կլինիկայում, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 39,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

27) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2020 թվականի օգոստոսի 21-ին կնքված՝ N 4-12-96 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 16,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

28) «Գրանթ Թորոնթոն Լիգալ Ընդ Թաքս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2021 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված` N LS-021/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

29) «Գրանթ Թորոնթոն Լիգալ Ընդ Թաքս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2021 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված` N LS-020/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կադրային գործի վարման հետ կապված աշխատանքների իրականացում՝ 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

30) «Բի-Դի-Օ Ըքաունթինգ Թաքս Ընդ Լիգըլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00079492) հետ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցում՝ 5,940,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 203-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մինչև 14 տարեկան երեխաների համար անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն ստանալու հնարավորության ապահովումը

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ)

4.

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

քաղ. Երևան, Հայաստանի Հանրապետության՝ Շիրակի, Սյունիքի և Լոռու մարզեր, Արցախի Հանրապետություն քաղ. Ստեփանակերտ, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

489,892,605 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մինչև 14 տարեկան երեխաները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թ. հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Գնումներ (բժշկական սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, համակարգչային տեխնիկա), ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում՝ շուրջ 50,500,000 դրամ,

2. Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում՝ շուրջ 20,000,000 դրամ,

3. Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքների (բժշկական սարքավորումների չափումներ, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆիլակտիկ զննում և այլն) իրականացում՝ շուրջ 4,000,000 դրամ,

4. Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ՝ շուրջ 2,700,000 դրամ

5. Ծրագիրն իրականացնող վարձու անձնակազմի աշխատավարձ՝ շուրջ 280,462,361 դրամ,

6. Վարչական աշխատակիցների աշխատավարձ՝ շուրջ 61,500,000 դրամ,

7. Կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն) շուրջ 13,420,644 դրամ,

8. Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում) շուրջ 3,100,000 դրամ,

9. Ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման, կահավորման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շուրջ 3,000,000 դրամ,

10. Գրասենյակային ծախսեր (բժշկական և գրասենյակների համակարգչային ծրագրերի սպասարկում, պարագաներ, տեխնիկական սպասարկում և այլն) շուրջ 3,500,000 դրամ,

11. Աուդիտորական ծառայություններ շուրջ 3,750,000 դրամ,

12. Աշխատակիցների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրություն (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շուրջ 15,000,000 դրամ,

13. Հարկեր, տուրքեր (անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկ) շուրջ 6,000,000 դրամ,

14. Խորհրդատվական ծառայություններ (կադրերի, հաշվապահական հաշվառման վարման, ՏՏ և այլ իրավաբանական խորհրդատվություն) շուրջ 22,959,600 դրամ

Ընդամենը 489,892,605 դրամ

Վերոնշյալ միջոցառումները նախատեսվում է իրականացնել Ծրագրի ամբողջ ընթացքում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Բժշկական սարքավորումների, գործիքների և դեղորայքի, հաճախորդների գրանցման համար նախատեսված համակարգչային ծրագրի, համակարգչային տեխնիկայի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների, բժշկական քարտերի, գրենական և գրասենյակային պիտույքների գնում, ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում՝ շուրջ 50,500,000 դրամ,

2. Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար գնումների (մանկական գրքեր, խաղալիքներ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն) կատարում ՝ շուրջ 20,000,000 դրամ,

3. Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում, վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում՝ (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շուրջ 3,100,000 դրամ,

4. Էլեկտրաէներգիայի մատակարարում՝ շուրջ 3,900,000 դրամ,

5. Բնական գազի մատակարարում, գազատարի տեխնիկական սպասարկում՝ շուրջ 6,300,000 դրամ,

6. Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում՝ շուրջ 168,644 դրամ,

7. Կլինիկաների շենքերի հակահրդեհային անվտանգության համակարգի տեխնիկական սպասարկում՝ շուրջ 360,000 դրամ,

8. Հեռախոսակապի և Hi-Line Optic /ինտերնետ/ ծառայության մատուցում՝ շուրջ 2,298,000 դրամ,

9. Ջրամատակարարում և ջրահեռացման ծառայություններ՝ 394,000 դրամ,

10. Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ՝ շուրջ (բժշկական սարքավորումների չափումներ, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆիլակտիկ զննում, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում) 4,000,000 դրամ

11. Շենքերի պահպանության աշխատանքներ, վերանորոգում, կահույքի, գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների ձեռքբերում՝ (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շուրջ 3,000,000 դրամ,

12. Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ՝ շուրջ 2,700,000 դրամ,

13. Համակարգչային ծրագրերի սպասարկում (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շուրջ 1,419,600 դրամ,

14. Հաշվապահական հաշվառման վարում (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շուրջ 5,940,000 դրամ,

15. Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շուրջ 12,000,000 դրամ

16. Կադրերի վարում (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շուրջ 3,600,000 դրամ,

17. Աուդիտորական ծառայությունների մատուցում 3,750,000 դրամ

Ընդամենը 123,430,244 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 114,730,244 ՀՀ դրամ

1. Վարչական աշխատակիցների աշխատավարձ 61,500,000 դրամ,

2. Կոմունալ ծախսեր (էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն) 13,420,644 դրամ

3. Տրանսպորտային ծախսեր (վառելիք, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում) 3,100,000 դրամ

4. Ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության և վերանորոգման և վերակառուցման, կահավորման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում 3,000,000 դրամ,

5. Գրասենյակային ծախսեր (գրենական պիտույքներ, գրասենյակների համակարգչային ծրագրեր, պարագաներ, տեխնիկական սպասարկում) 3,500,000 դրամ,

6. Ադմինիստրացիայի աշխատակիցների բժշկական ապահովագրություն, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրություն 3,500,000 դրամ,

7. Համակարգչային ծրագրերի սպասարկում 1,419,600 դրամ,

8. Հաշվապահական ծառայությունների մատուցում 5,940,000 դրամ,

9. Իրավաբանական խորհրդատվություն 12,000,000 դրամ,

10. Կադրերի վարում 3,600,000 դրամ,

11. Աուդիտորական ծառայությունների մատուցում 3,750,000 դրամ

Ընդամենը 114,730,244 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություններ, Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզպետարանների առողջապահության վարչություններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ