ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 292-Ա
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Լեհ անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու աճյունի տեղափոխման արարողությանը մասնակցելու նպատակով 2022 թվականի մարտի 28-ից 29-ը Լեհաստանի Հանրապետություն (Կրակով) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Լեհաստանի Հանրապետություն (Կրակով) գործուղման ծախսերը, այդ թվում՝ նաև COVID-19 նմուշառումների վճարները կատարել՝
1) Արայիկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վահրամ Դումանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Էդուարդ Թոփչյանինը՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
4) Սոնա Հովհաննիսյանինը՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Սմբատյանի՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են սեփական միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 292-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հարությունյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Վ. Դումանյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
Ս. Սմբատյան | - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (համաձայնությամբ) |
Է. Թոփչյան | - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան | - «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |