Գլխավոր տեղեկություն
Համար
N 282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի N 282-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) բնակավայրերում` միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների կառուցապատման առաջին գծի (գոյություն ունեցող կառուցապատման գծի) օբյեկտների կառուցման համար տրամադրված (տրամադրվող) հողամասերի, բայց ոչ պակաս, քան ավտոմոբիլային ճանապարհներին հարող կարմիր գծից 50 մետրի չափով:».

2) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով՝

«4.1. Բնակավայրերի ներսում նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառնական նշանակության փոփոխությունն իրականացնել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված կարգով, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան։

4.2. Կառուցապատման առաջարկության համաձայնեցման նպատակով համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացվում է փաստաթղթային փաթեթ, որում ներառվում են՝

1) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծի հիմնական գծագրի վրա 1:10000 կամ 1:5000 մասշտաբով,

2) իրավիճակային հատակագիծը 1:500 կամ 1:1000 մասշտաբով և Գուգլ մափ (Google map) հավելվածով՝ նշելով.

հողամասը, նախատեսվող օբյեկտի տեղադիրքը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի և շինությունների միջև հեռավորությունները նախատեսվող օբյեկտից, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները,

3) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու և հողամասին առնչվող օրենքով սահմանված այլ սահմանափակումների մասին տեղեկանքը,

4) համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության, գլխավոր հատակագծով նախատեսված հեռանկարային զարգացման համապատասխան գոտիների սահմաններում համարժեք հողամասի տրամադրման անհնարինության պատճառների և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը,

5) օբյեկտի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագիծը,

6) անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականը (առկայության դեպքում),

7) տեղեկատվություն գլխավոր հատակագծով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների մասին (առկայության դեպքում):».

3) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները և կառուցապատման գործառույթները համայնքի կողմից՝ համապատասխան մարզպետարանի (Երևան քաղաքի վարչական տարածքում` Երևանի քաղաքապետարանի) միջոցով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ:

Օրենքով սահմանված դեպքերում՝ քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ համաձայնեցվում են պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ։»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

10.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան