ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2012 թվականի N 883-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1038-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 20.08.20 N 1387-Ն)
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը և 10-րդ հոդվածի 1-ին մասը, «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
(նախաբանը խմբ. 24.03.22 N 365-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
(1-ին կետը լրաց. 20.08.20 N 1387-Ն)
2. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը:
(2-րդ կետը լրաց., փոփ. 20.08.20 N 1387-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Ստանդարտացման ազգային մարմին ու ստանդարտների ազգային ինստիտուտ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 397-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |