ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 253-Ա
«ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 13 «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող` 45,445,540 դրամ ընդհանուր արժողությամբ «Էջմիածնի քաղաքապետարանի մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից (ՀՎՀՀ` 04723801) «Դողսե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00909307) 2022 թվականի փետրվարի 23-ին կնքված՝ N ՀՀ ԱՄԷՀ ԾՄՊ ԳՀԱՇՁԲ 22/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման կապալային աշխատանքների իրականացում` 44,549,414 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 253-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Էջմիածնի քաղաքապետարանի մանկապարտեզի վերանորոգում»
1. |
Ծրագրի նպատակը |
Վերանորոգել «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի երկու մասնաշենքերը, ինչի արդյունքում էապես կբարելավվեն նախադպրոցական ուսումնական հաստատության պայմանները։ Ավելի քան 120 փոքրիկ հնարավորություն կունենա հաճախել և կրթություն ստանալու առավել բարեկարգ, լուսավոր և անվտանգ միջավայրում, որտեղ ապահովված են սանիտարահիգիենիկ բոլոր պայմաններն ու չափորոշիչները։ Բացի այդ ծրագիրը հնարավորություն կտա բացելու ևս մեկ նոր խումբ և մանկապարտեզ ընդունելու իրենց հերթին սպասող ևս 30 փոքրիկի։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն (ՀՀ, 0037, քաղ. Երևան, Բաբայան 23/4) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ (ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ․Էջմիածին, Բաղրամյան փող. 0, ՀՎՀՀ՝ 04723801) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ․Էջմիածին, Բաղրամյան փող. 0, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
45,445, 540 դրամ (առանց ԱԱՀ), որից՝ |
- Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն – 44,549, 414 դրամ | ||
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի ապրիլի 8-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մանկապարտեզի երկու մասնաշենքերի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում – 45,445,540 դրամ, որից Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն՝ 44,549, 414 դրամ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 13-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 45,445,540 դրամ, որից 44,549, 414 դրամ (առանց ԱԱՀ-ի) վճարվելու է Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային միջոցներով, իսկ 1, 075,351 դրամը (ներառյալ ԱԱՀ-ն) վճարվելու է Վաղարշապատի համայնքապետարանի միջոցներով։ Վերջինիս համար համայնքապետարանը չի ակնկալում Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնության տրամադրում։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվելու է Վաղարշապատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Վաղարշապատի համայնքապետարանն իր բյուջեի միջոցներից է վճարելու ծրագրի ընթացքում դրամաշնորհային հաստատված միջոցներից ավելի պահանջվող գումարը։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Իրականացնելու է՝ - ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը՝ հաշվետվությունների, ֆինանսական աուդիտի, ինչպես նաև մոնիթորինգային այցերի միջոցով։ - ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով։ - Վաղարշապատի համայնքապետարանը։ |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|