ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «նավթային գազերի» բառերը փոխարինել «նավթային կամ ածխաջրածնային գազերի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
| 
 Հանրապետության նախագահ  | 
Ա. Սարգսյան | 
| 
 
 2021 թ. հունիսի 2   | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական: