ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 մարտի 2022 թ. |
N 544-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2022 թվականի ընթացքում հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. մարտի 15 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու2022 թվականի մարտի 15-ի N 544-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ
Հ/Հ |
Դիմող |
Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե |
Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև |
Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար |
Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
«ԷՍՋԻԱՅ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ |
Ամիրյան փողոցում հ․2, 2/8 հասցեների հարակից ճանապարհահատված |
5 (37,5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, բացառությամբ Ամիրյան հ. 2, 2/8 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա սահմանափակմամբ |
2 |
«Վոթչ Վորլդ» ՍՊԸ |
Հին Երևանցու փողոցի՝ Հյուսիսային պող. հ.5 շենքի հ.հ.171 և 175 տարածքներին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի մասի տեղային լայնացման հատված |
3 (22,5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, բացառությամբ Հյուսիսային պող. հ.5 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժ.1000-2030 |
3 |
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ |
Դավիթ Անհաղթ փողոցում հ․21 հասցեի հարակից ճանապարհահատված |
7 (52,5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, բացառությամբ Դավիթ Անհաղթ փողոցի հ. 21 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին ժ.0900-2200 |
4 |
«Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ |
Արամի փողոցի՝ հ.32 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի մասի տեղային լայնացման հատված |
7 (52.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ երկուշաբթի-շաբաթ, ժ.0800-2300 |
5 |
«Անդակո» ՍՊԸ |
Հին Երևանցու փողոցի՝ Հյուսիսային պողոտա հ.3 շենքի հ.85 տարածքին հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, բացառությամբ Հյուսիսային պողոտա հ.3 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա |
6 |
«Նոր Զովք» ՍՊԸ |
Կոմիտասի փողոցում հ․56շ․162/1 հասցեին հարակից ճանապարհահատվածներում |
4 (30 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժ.0800-2400 |