Գլխավոր տեղեկություն
Համար
N 945-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.03.2022-30.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 945-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1785-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ծրագիրն իրականացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծրագրի իրականացումը պահանջում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների և ազդեցության տիրույթում գտնվող կազմակերպությունների ներգրավում, ապահովել ծրագրի պատվիրատու «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան շրջանակային համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) ստորագրումը:

2.1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայնագրի շրջանակներում չփաստաթղթավորված մնացորդային գումարի չափով կնքել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող պայմանագրեր:

(2.1-ին կետը լրաց. 03.03.22 N 265-Ա)

3. Սահմանել, որ՝

1) համաձայնագրի գինը չի կարող գերազանցել 40 255 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը.

2) համաձայնագրի պայմանները կիրառվում են ծրագրի շրջանակներում կնքված և կնքվելիք պայմանագրերի նկատմամբ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» N 1785-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 542-Ա որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 11-ի N 945-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումների բովանդակությունը

Ժամկետը

Արժեքը 
(հազ. ԱՄՆ-ի դոլար)

պայմանագրի սկիզբը

պայմանագրի ավարտը

կատարողը

«Ռուսատոմ Սերվիս»

1.

ՌԵԱԿՏՈՐԻ ԻՐԱՆ

1.1.

Ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (отжиг)

ապրիլ 2020 թ.

դեկտեմբեր 2021 թ.

6,339.5

2.

ՌԵՍՈՒՐՍԸ ՍՊԱՌԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԱՐՐԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

2.1.

Դիզել-գեներատորային կայանի ջրային և յուղային պոմպերի մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

310.4

2.2.

Հետադարձ փականների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

55.6

2.3.

Սիլֆոնային փականների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

798.9

2.4.

Փականների փոխարինման նախագծի մշակում

մայիս 2020 թ.

դեկտեմբեր 2020 թ.

606.7

2.5.

Փականների փոխարինման նախագծի համար տվյալների հավաքագրում

մայիս 2020 թ.

օգոստոս 2020 թ.

77.0

3.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

3.1.

Ցայտաջրմուղային (սպրինկլերային) (ՑՀ) համակարգի արդիականացում. 2-րդ փուլ

3.1.1.

Անվտանգության հիմնավորման մշակում՝ հաշվի առնելով Գոտու վթարային սառեցման համակարգի (ԳՎՍՀ) արդիականացումը և Առավելագույն նախագծային վթարի (ԱՆՎ) նոր մակարդակը

մայիս 2020 թ.

սեպտեմբեր 2020 թ.

14.4

3.1.2.

Ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի (ՑՀ) անվտանգության դեֆիցիտի վերացում

3.1.2.1.

Ցայտաջրմուղային (սպրինկլերային) (ՑՀ) համակարգում փոխարինման համար փականների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

168.9

3.1.2.2.

ՑՀ-ում փականների փոխարինման նախագծի մշակում

մայիս 2020 թ.

մարտ 2021 թ.

172.2

3.1.2.3.

ՑՀ փականների փոխարինման անվտանգության հիմնավորում

մայիս 2020 թ.

մարտ 2021 թ.

55.0

3.1.2.4.

Գլխավոր շրջանառու պոմպերի (ԳՇՊ) յուղի մատակարարման համակարգում (ՅՄՀ) փոխարինվող փականների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

666.6

3.1.2.5.

ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման նախագծի մշակում

մայիս 2020 թ.

մարտ 2021 թ.

215.6

3.1.2.6.

ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման նախագծի անվտանգության հիմնավորում

մայիս 2020 թ.

մարտ 2021 թ.

88.0

3.1.2.7.

ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման նախագծի համար տվյալների հավաքագրում

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

33.0

3.2.

Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի (ԱԳՎՍՀ) արդիականացում ԱՆՎ-ի նոր

արժեքների համար

3.2.1.

ԱԳՎՍՀ-ի արդիականացման համար ջերմամեխանիկական սարքավորումների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

7,007.3

3.2.2.

Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) տարածքում Օդափոխության համակարգերի (ՕՀ) ելակետային տեխնիկական պահանջների և արդիականացման նախագծի մշակում

հուլիս
2020 թ

օգոստոս
2022 թ.

469.5

3.2.3.

ԲԿՀ ՕՀ-ի արդիականացման համար սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ համապատասխանության գնահատման ծառայությունը

հուլիս
2020թ.

մայիս
2022թ.

1,666.5

3.2.4.

Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի արդիականացման համար անվտանգության հիմնավորում

մայիս 2020 թ.

հունվար 2021 թ.

85.2

3.2.5.

Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) Օդափոխության համակարգերի (ՕՀ) արդիականացման անվտանգության հիմնավորում

հուլիս
2020 թ.

դեկտեմբեր 2022 թ.

110.0

3.2.6.

ԱԳՎՍՀ-ի արդիականացմանն ուղղված

շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում

մայիս
2020 թ.

հուլիս
2022 թ.

8,327.1

3.2.7.

Ռեակտորային կայանքի կողմից ԱԳՎՍՀ-ի և ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի նկատմամբ պահանջները հաստատող փաստաթղթերի մշակում, հերմետիկ սենյակներում պայմանների հաշվարկ, ԱԳՎՍՀ-ի հեղինակային հսկողություն

մայիս
2020 թ.

դեկտեմբեր 2022 թ.

237.5

3.2.8.

Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) Օդափոխության համակարգերի (ՕՀ) արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում

հուլիս
2020 թ.

դեկտեմբեր 2022 թ.

1,040.9

3.2.9.

ԱԳՎՍՀ-ի և ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի արդիանականացման նախագծի համար տվյալների հավաքագրում

մայիս 2020 թ.

հունվար 2021 թ.

66.0

3.3.

Տեղեկատվական-հաշվողական համակարգի (ՏՀՀ) և անվտանգության պարամետրերի ներկայացման համակարգի (ԱՊՆՀ) արդիականացում

3.3.1.

Նոր մուտքագրվող պարամետրերի համար ջերմային տվիչների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

141.9

3.3.2.

Նոր մուտքագրվող պարամետրերի համար ճնշման տվիչների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

124.8

3.3.3.

Նոր մուտքագրվող պարամետրերի համար ռադիացիոն մոնիթորինգի տվիչների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

200.5

3.4.

Ներռեակտորային և Տեխնոլոգիական վերահսկման համակարգի (ՆՏՎՀ) արդիականացում

3.4.1.

Ներռեակտորային ախտորոշիչ տվիչների հավաքվածքների (ՆԱՏՀ) մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

383.9

3.4.2.

ՆՏՎՀ-ի արդիականացման համար մալուխների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

198.0

3.5.

Հուսալի սնուցման համակարգի (ՀՍՀ) արդիականացում

3.5.1.

ՀՍՀ-ի սենյակներում Օդափոխության համակարգերի արդիականացման համար սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ համապատասխանության գնահատման ծառայությունները

դեկտեմբեր 2020 թ.

դեկտեմբեր 2022 թ.

1,666.5

3.5.2.

Սենյակների առանձնացման հետ կապված՝ ՀՍՀ արդիականացման աշխատանքային փաստաթղթերի ճշգրտում

մայիս 2020 թ.

սեպտեմբեր 2020 թ.

25.5

3.5.3.

ՀՍՀ-ի և Օդափոխության համակարգերի արդիականացման անվտանգության հիմնավորում

մայիս 2020 թ.

դեկտեմբեր 2020 թ.

123.0

3.5.4.

ՀՍՀ-ի և Օդափոխության համակարգերի արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում

դեկտեմբեր 2020 թ.

հուլիս
2022 թ.

2,695.0

3.6.

Սեփական կարիքների գեներատորների ապամոնտաժման հետ կապված սեփական կարիքների սխեմայի արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում, ինչպես նաև էլեկտրական մասի (առաջնային և երկրորդական) մատակարարում

մայիս 2020 թ.

ՊՆՎ-2020 թ.

561.0

4.

ՀԱԷԿ-Ի ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

4.1.

Թիվ 3 գեներատորի և գեներատորի գրգռման համակարգի կապիտալ վերանորոգում (արտադրող գործարանի երաշխիքային պահանջ)

մայիս 2020 թ.

ՊՆՎ-2020 թ.

858.0

4.2.

Թիվ 4 գեներատորի և գեներատորի գրգռման համակարգի կապիտալ վերանորոգում (արտադրող գործարանի երաշխիքային պահանջ)

մայիս 2020 թ.

ՊՆՎ-2021 թ.

858.0

5.

ՌԵԱԿՏՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱԿՑԻՉԻ ՊՏՈՒՏԱԿԱՀԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

5.1.

Միակցիչի պտուտակահանի (գծ.№1139.44.00.00) արդիականացմանն ուղղված աշխատանքների կատարում

մայիս 2020 թ.

ապրիլ 2021 թ.

873.5

6.

ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

6.1.

Ներհոսող օդափոխման սարքավորումների փոխարինում (1,2П-1А,Б; П-3А,Б; 2П-4А,Б)

6.1.1.

Ներհոսող օդափոխման սարքավորումների (1,2П-1А,Б; П-3А,Б; 2П-4А,Б) փոխարինման նախագծի մշակում

մայիս 2020 թ.

հոկտեմբեր 2020 թ.

96.9

6.2.

Շրջանառու և արտանետումային օդափոխման սարքավորումների փոխարինում

(2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4)

6.2.1.

Օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3,

2В-2, 2В-4) մատակարարում, ներառյալ՝ շեֆ-մոնտաժ, շեֆ-կարգաբերում և համապատասխանության գնահատման ծառայությունները

դեկտեմբեր 2020 թ.

հուլիս
2022 թ.

2,383.1

6.2.2.

Օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) փոխարինման նախագծի մշակում

սեպտեմբեր 2020 թ.

հունիս
2022 թ.

184.6

6.2.3.

Ներհոսող և օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) փոխարինման նախագծի մշակման համար տվյալների հավաքագրում

մայիս 2020 թ.

հոկտեմբեր 2020 թ.

44.0

7.

ՏԵՂԱԿԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ՏԱՀ) ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

7.1.

ՏԱՀ-ի արդիականացման համար սարքավորումների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները

մայիս 2020 թ.

դեկտեմբեր 2020 թ.

225.3

 

40,255.0

(հավելվածը խմբ. 03.03.22 N 265-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան