Գլխավոր տեղեկություն
Համար
N 478-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 478-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Տաքսամոտորային փոխադրումների ծառայությունների մատուցման պարզությունն ու հարմարավետությունը հաշվի առնող համակարգի բարեփոխումների վերաբերյալ համապարփակ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մշակված համապարփակ առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


06.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 478-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Ա. Սիմոնյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ավանեսյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մանուկյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գրիգորյան  - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Հ. Կյուրեղյան  - ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ
Ա. Կարապետյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ
Ա. Պետրոսյան  - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ընդհանուր քաղաքականության և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ
Ա. Սանթրոսյան  - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության օրենսդրության վերլուծության և իրավական ակտերի ապահովման բաժնի պետ
Ա. Իսպիրյան  - «ԻԳՈՐԾ» ծրագրի մասնակից (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 21.03.22 N 285-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

06.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.03.2022, N 285-Ա 22.03.2022, N 478-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան